«Անգրագիտությունն ու անճաշակություններն են մեզանում սերունդներ դաստիարակում»․ Ազատ Աբրահամյան

Երգիչ-երգահան Ազատ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Տիկ-տոկ»... Էս կայքում գրանցվեցի՝ ելնելով բնագավառիս վերաբերող պահանջներից։ Ժամանակներն են էսպիսին. տեղեկատվություն, գովազդ, հանրայնացում...
Մի չակերտավոր երգ էր տեղադրված, տեքստը՝ պրիմիտիվ, շարադրանքը՝ զուրկ գրագիտությունից, ասել է, թե երգարվեստ կոչվելու հետ որևէ առնչություն չունեցող ինչ-որ բան։ Տեղադրողը երիտասարդ աղջիկ է, ով էս խոսքերով է մեկնաբանել էդ պրիմիտիվությունը. գրել է՝ «Իմ դժվար օրերի ոգեշնչանք երգը»։ Ապագա, կամ գուցե արդեն մայրացած կնոջ խոսքեր են ինչ-որ չակերտավոր մի բանի մասին, որում հնչյուններից բացի՝ որևէ այլ արժեցող բան զոռով էլ չես գտնի։ Ու էս համատարած է։ Օրվա բնութագիրն էս է
Էս անգրագիտությունն ու անճաշակություններն են մեզանում սերունդներ դաստիարակում։ Ովքեր են էս խնդիրներով մտահոգ։ Ընտանիքներն՝ իրենց հիմնավորումներն ունեն, իբր փոխվել է աշխարհը, դպրոցներն՝ իրենց, իբր խնդիրներն ընտանիքներից են սկսվում, հետո՝ ԲՈՒՀ-երն են արդարանում, հանրային միջավայրը, հետո էս անգրագետ-անճաշակությունները մարդկային փոխհարաբերություններ են մուտք գործում, քաղաքական դաշտ, մշակութային կառույցներ, ու էդպես... Էն «վերևիններն» էլ բարձր ամբիոններից, բա թե՝ հզոր երկիր, երջանիկ ապագա, պետականություն... Եվ մենք երբեք էլ խելքի չենք գա։
Մեզանում միշտ՝ դավաճանները հավատարմության օրենքներ կգրեն, խաբեբաները՝ ճշմարտությունների, հանցավորները պատժաչափեր կսահմանեն, իրենք էլ կդատեն, որ ինչ-որ արդարադատության ձեռքեր չհասնեն իրենց։ Կրթամակարդակն էլ, դեմոկրատ-դեմոկրատ, ընտրելու կգնա փուչիկավորված իր ապագան, ամեն անգամ նույն թիմ-թիմ ֆորմատով... Մեկ է, թե ամենախոշոր շահումն էլի կուսակցականություններինը կլինի»:

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
7303:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
20800:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
163Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
111Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
117Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
281Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
111Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
121Երեկ, 17:48