«Իշխանափոխությունից հետո առնվազն երեք առաջնահերթ խնդիր պետք է լուծել». Սերժ Սարգսյան
![]() 523 Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ., 00:12 ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Շատերը հարցնում են՝ ի՞նչ պետք է արվի իշխանափոխությունից հետո, կարևորագույն այս հարցի վերաբերյալ ի՞նչ պատկերացումներ ունի Հանրապետական կուսակցությունը: Մենք՝ որպես իրատեսական մոտեցումներով առաջնորդվող քաղաքական ուժ, մեզ թույլ չենք տա սուտ ու փուչ խոստումներով խաբել մարդկանց, ինչպես անում են Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչները տևական ժամանակ: Կարծում ենք՝ իշխանափոխությունից հետո առնվազն երեք առաջնահերթ խնդիր պետք է լուծել. -Առաջինը՝ երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծումն է՝ որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր: Իհարկե, սա ոչ մի կերպ չի նշանակում անպատիժ թողնել ավանտյուրիստներին, չի նշանակում անպատիժ թողնել ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները, շատ դեպքերում՝ հանցավոր անգործությունը, երբ խոսքը մեր երկրի և ժողովրդի պաշտպանությանն ու անվտանգությանն է վերաբերում: Ավելին, սա նշանակում է խստագույն պատժի ենթարկել ՀՀ Սահմանադրության և օրենքների հետ խնդիր ունեցող ցանկացած մեկին: Ի թիվս այս խնդրի լուծմանը միտված բազմաթիվ քայլերի, որոնք մենք շատ լավ պատկերացնում ենք, անհրաժեշտ կլինի երկրում արմատապես վերափոխել տեղեկատվական քաղաքականությունը՝ վերջ դնելով հասարակության մանիպուլացմանը, բևեռացմանն ու թշնամանքի քարոզին: -Երկրորդը՝ մեր Զինված ուժերի մարտունակության վերականգնումն է՝ 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան: Դա միանգամայն իրատեսական է զորքերի և զենքի գրագետ կառավարման, զինվորների բարձր մարտական ոգու վերականգնման, զորքերի համակողմանի ապահովման կազմակերպման, զինվորական բարձրորակ մասնագիտական կադրերով բանակի համալրման և մի շարք այլ խնդիրների լուծման պարագայում: -Երրորդը՝ մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորումն ու Հայաստանի Հանրապետության դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունների վերականգնումն է՝ տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից: Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե ցանկությունների, այլ իրականության և շահերի հստակ գիտակցման ու գնահատման վրա: Մեր երկրի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, պետք է ամբողջովին պաշտպանի մեր ազգային շահերն ու արժեքները՝ սահմանելով հստակ առաջնահերթություններ և նպատակներ: Արցախյան հիմնախնդրի միջազգայնացման նոր ռազմավարություն է անհրաժեշտ, որն ունենա իրավական, քաղաքական և հումանիտար բաղադրիչներ՝ ներառելով նաև արցախահայության իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադարձի միջազգային օրակարգը»: |

Սպասվում են տեղումներ (լուսանկար)
8107:24
Մարգարիտա Սիմոնյանը նոր գիրք է գրում Տիգրան Քեոսայանի մասին
19403:09
«Արցախցի կինը գիտի, թե ինչ է կորցրել ու ինչ այևս չի պատրաստվում կորցնել». Ռադա Բուշման
34202:06
Կուբան նախապատրաստվում է ԱՄՆ-ի ներխուժմանը
32401:12
«Առաջնորդի ճգնաժամը պետության գոյութենական խնդիր է». Դավիթ Անանյան
22700:42
Նեթանյահուն և Կացը հրահանգել են ավերել Լիբանանի Լիտանի գետի բոլոր կամուրջները
29600:28
ՑԱՀԱԼ-ը հաստատել է Լիբանանում ցամաքային գործողությունների ծրագիրը
24300:00
«Արմինե Մոսիյանն է՝ երեխան գրկին, ադրբեջանական հռթիներից պատսպարված». Քրիստինե Վարդանյան
306Երեկ, 23:24
