«Հիմա էլ նոր սպառնալիք են գտել․ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ այդ սպառնալիքն Արարատ լեռն է». Քրիստինե Վարդանյան

«Փաստորեն Ցեղասպանությունից 100 տարի անց մենք կրկնեցինք ցեղասպանության պատկերները, այս անգամ՝ դրանց գունավորներն ունեցանք՝ հայկական երկու պետություն ունենալու դեպքում»,- ելույթ ունենալով ԱԺ-ում՝ այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ցուցադրելով Հայոց ցեղասպանության և Արցախում էթնիկ զտման հետևանքով գաղթի ճանապարհը բռնած հայ կանանց լուսանկարները։
«Սա տեղի ունեցավ նաև և առաջին հերթին այն պատճառով, որ թշնամին դարձավ «կիրթ ու կառուցողական» ու Հայաստանում վարվեց թշնամուց եկող սպառնալիքի նվազեցման քաղաքականությունը, և այդ ուղերձը հղվեց մեր հանրությանը։
Հիմա էլ այդ նույն քաղաքական ուժը, որն Ադրբեջանից եկող սպառնալիքն էր մեղմացնում, հիմա էլ՝ նոր սպառնալիք է գտել մեր ժողովրդի համար և այդ սպառնալիքը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Արարատ լեռն է։ Պարզվում է՝ եթե մի քիչ շատ խոսենք Արարատի մասին, մի քիչ շատ նայենք Արարատին, ընդհանրապես՝ խոսենք և մեզ իդենտիֆիկացնենք որպես ժողովուրդ, որի ինքնության հիմքն է Արարատը՝ Թուրքիան կջղայնանա ու կարող է անգամ հարձակվել»,- նշեց Քրիստինե Վարդանյանը՝ ընդգծելով՝ փորձում են ջնջել անցյալը՝ ապագան կառավարելու համար, որովհետև հիշողությունը ջնջելու դեպքում ոճրագործը հաղթում է։
Վարդանյանի դիտարկմամբ՝ այժմ գնդակը հանրության դաշտում է։
«Առաջիկայում մենք չենք տեսնելու պետական միջոցառումներ՝ Հայոց Ցեղասպանության տարելիցի 110-ամյա տարելիցին ընդառաջ, փոխարենը, օրինակ, 2025թ․ ապրիլի 23-ին, 19․15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է Ջահերով երթը, որն այս պայմաններում միակ համազգային միջոցառումն է, որը, սգալուց բացի, կոչ է անում պայքարել իրավունքների համար»,- նշեց Վարդանյանը՝ կոչ անելով, որ ովքեր դեմ են Ցեղասպանության մերժման, ուրացման քաղաքականությանը և հիշում են իրենց անցյալը, մասնակցել երթին։

«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
7509:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
13501:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
12900:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
13100:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
12900:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
100Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
99Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
141Երեկ, 22:54