Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել»․ Նիկոլ Փաշինյան

«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել»․ Նիկոլ Փաշինյան
46
Այսօր, 21:18

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են, ընդ որում՝ դա կապված չէ որևէ անձի կամ քաղաքական ուժի հետ։ Ով էլ լինի, ՀՀ-ՌԴ հարաբերությունները չեն լինի նախկինի պես»,- Բուն TV-ին տված հարցազրույցում նշել է Նիկոլ Փաշինյանը։
«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել, որովհետև ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հակամարտության պայմաններում, ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները խաղաղության պայմաններում»,- ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով՝ մենք ոչ միայն չենք ուզում ընդհատել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, այլ ուզում ենք խորացնել, բայց նոր միջավայրում և նոր պայմաններում։