«Դաշնակցության տղամարդ ներկայացուցիչները կարող են հանգիստ գնալ զուգարան». Ռուբեն Ռուբինյան

«Ուզում եմ շնորհավորել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խմբակցություններին՝ Գյումրիում իրենց արժեհամակարգային ցնծության կապակցությամբ: Ցնծության առիթը մեկն է՝ քրեաօլիգարխիան՝ իր ամենավառ ներկայացուցիչներից մեկի դեմքով, ստացավ իշխանություն»,- ԱԺ-ում անդրադառնալով Գյումրիում Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալուն, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Սերժա-Քոչարյանի ներկայացուցիչները, որ ընտրություններից առաջ խոսք էին տալիս, որ չեն միանալու Ղուկասյանին, միացան: Առավոտից երեկո իրար ինչ ասես ասող Քոչարյանի ու Սերժի թիմակիցները միացան, որ իշխանություն տան իրենց քրեաօլիգարխիկ ռեժիմի սերուցքին՝ Վարդան Ղուկասյանին: Սերուցքն այդ՝ Սերժա-Քոչարյանի լավագույն բնութագրիչն է՝ Աստծո անունը տվող, բայց խմբակային բռնաբարությունների ու մարդասպանությունների գործերով անցնող ու անցած մի կրիմինալ կլան»,- ասաց Ալեքսանյանը: «Սիրելի ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք գնալ Գյումրի, հագնել շրջազգեստ, հուրախություն ձեզ՝ ՔՊ-ն ՀՀ-ում իշխանություն է ու ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը կսանձվեն պետության լծակներով»,- նշեց նա: Ալեքսանյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ասեմ ավելին, Դաշնակցության տղամարդ ներկայացուցիչները կարող են հանգիստ գնալ զուգարան»:

Սիրանուշ Սահակյանի արձագանքը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությանը
012:24
«Նիկոլ Փաշինյանը գնում է սահմանադրական կարգի տապալման»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
2012:06
«Ընդդիմադիր դաշտում պետք է գլխավոր հարցերում միասնական լինել»․ Արեգնազ Մանուկյան
5011:30
«Ավարտո՞ւմ ենք այսքան շուտ. սա խցից ավելի լավ է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
8311:06
«Նայեցի Փաշինյանի ելույթը․ ռևերանսներ՝ Թուրքիային ու Ադրբեջանին»․ Էդուարդ Շարմազանով
5810:42
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5410:18
Գուտերեշն ու Լավրովը քննարկել են ուկրաինական հակամարտությունը
14610:00
«Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը դրոշները բացակայում են»․ Էդգար Ղազարյան
7209:42