ՍԴ-ն քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ»
![]() 219 Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «հատիկ-հատիկ» բլեֆը փլվեց Սահմանադրական դատարանում։ Բարձրագույն դատարանը հաշվի առավ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված մասնագիտական կարծիքը, որը օրենքի ամբողջ տրամաբանությունը փոխել է։ Եվ այսպես, ՍԴ-ն, քննելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետեւ՝ Օրենքի)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, որոշել է. «Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Օրենքի՝ դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները, դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը: Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: Այս դրույթը նշանակում է, որ եթե պաշտոնյան իր պաշտոնավարման օրոք հանցավոր ճանապարհով որեւէ գույք է ձեռք բերել, պետք է հանցանքը գույքի հետ առնչություն ունենա, որ հնարավոր լինի այն համարել ապօրինի։ Հակառակ դեպքում՝ հնարավոր չէ մարդուն մեղադրել ապօրինի գույք ունենալու մեջ, օրինակ՝ աչքաչափով, օդում կախված լուրերով կամ քաղաքական հրահանգով։ Առավել եւս հնարավոր չէ պաշտոն չունեցած կամ չունեցող մարդուն ապօրինի գույք ունենալու մեջ մեղադրել։ ՍԴ որոշումից հետո իրավապահները՝ դատախազությունը, պետք է ապացուցեն, որ կոնկրետ գույքը կոնկրետ հանցանքի արդյունքում է ձեռք բերվել, կոնկրետ պաշտոնավարման ժամանակում, որից հետո նոր մտնեն դատարան՝ բռնագանձման պահանջով։ Իսկ այն, ինչ մինչ օրս անում է դատախազությունը, Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքի կատարում է եւ ոչ ավելին»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
