Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Անիմաստ է փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում». Գեղամ Ստեփանյան

«Անիմաստ է փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում». Գեղամ Ստեփանյան
223
Երեկ, 12:15

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չկռվելու մասին անբարոյական հայտարարություն անող չմարդը գոնե գիտի՞, թե դրանով հոգեբանական ինչ վիճակի է հասցնում 2023 թվականի սեպտեմբերի նահատակների հարազատներին, որոնց ամենաթանկ կորստի գնով Արցախի ժողովուրդը փրկվել է ամբողջական ֆիզիկական ոչնչացումից։
Դժոխքից դուրս գաս, մի քանի ստոր տականքի պատճառով նորից ամեն օր հոգեբանական դժոխքի միջով անցնե՞ս ․․․
Եվ նորից եմ կրկնում, անիմաստ է նրանց փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում»:

Աղբյուրը`   Գեղամ Ստեփանյան