Ինչո՞ւ են Սամվել Բաբայանի «մտերիմները» միայն հիմա հիշել արցախցիներից «թալանված» գումարների մասին. «Ժողովուրդ»
![]() 378 Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երևանի Նաիրի Զարյան 17 Ա հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչության դիմաց բավականին թեժ էր։ Արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպովը և նրան սատարող մոտ 2 տասնյակ արցախցիներ պահանջում էին հանդիպում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, ու դա անում էին կռվով՝ գոռգոռոցներով ու լրագրողների վրա բղավելով, վիրավորելով, խուլիգանական վարք դրսևորելով: Թեեւ երեկ ակցիայի մասնակիցները իրենց նպատակը այսպիսին հռչակեցին. «նախագահ Սամվել Շահրամանյանը պետք է վերադարձնի բոլոր այն գումարները, որոնք թալանվել են արցախցիներից և տրամադրի բռնի տեղահանված արցախցիներին՝ կենցաղային խնդիրները լուծելու համար», սակայն նրանք իրականում երեկ թաքուն բացահայտեցին, որ այս լոզունգներով ՀՀ ընտրություններում որպես երրորդ ուժ են ցանկանում հանդես գալ: Ակտիվիստ Արթուր Օսիպովը նշեց, որ Արցախից թալանվել է մոտավորապես 467 մլն դոլար, որը փոխանցվել է 48 ընտանիքի, իսկ թե ովքեր են այդ ընտանիքները, Օսիպովը խուսափեց անուններ տալուց։ Թե ինչու են նոր հիշել այս «թալանի» մասին, անգամ արցախցիների համար է տարօրինակ: Նկատենք, որ շատ արցախցիներ երեկ վատ էին զգում ագրեսիվ այս երիտասարդների պահվածքի համար և լրագրողներից ներողություն խնդրեցին նրանց փոխարեն»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
