Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ

850
Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ., 11:57
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի պաշտոնակից Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում։
Հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը Լավրովին պատմել է Փարիզում ուկրաինական կողմի և Կիևին աջակցող եվրոպացի դաշնակիցների հետ իր և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցությունների արդյունքների մասին։
«Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը ամերիկացի գործընկերների հետ՝ նպատակ ունենալով հուսալիորեն վերացնել ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են շարունակել օպերատիվ շփումները, այդ թվում՝ Արևմուտքի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև հետագա բանակցությունների համատեքստում։

«Իրավիճակն առայժմ ունի բազմաթիվ հարցականներ»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
517:12
«Էն ժամանակ, եթե միայն Ռուսաստանից էինք կախված, հիմա՝ շատերից»․ Լևոն Ջավախյան
4316:36
«Բանախոսների մի շրջանակի համար՝ տեղի ունեցող ամեն ինչ Պուտինի ձեռքի գործն է»․ Հակոբ Բադալյան
5316:24
«Վստահեցնում եմ՝ իշխանությունը պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
6316:00
«Ալիևյան սահմանադրությունը չի բերելու երաշխավորված խաղաղություն»․ Արթուր Միքայելյան (տեսանյութ)
6715:42
«Ժողովուրդն իշխանություններին մանդատ չի տվել սահմանադրական հանրաքվե կազմակերպելու համար»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
7515:12
«Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն»․ Տաթևիկ Հայրապետյան
8513:12
«Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls»․ Նիկոլ Փաշինյան
10513:06