Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Գռզո, Ալեն, դուք փալասներ եք»․ զոհվածի մայր

«Գռզո, Ալեն, դուք փալասներ եք»․ զոհվածի մայր
596
Երեկ, 12:54

«Գռզո կոչեցյալի ու նմանատիպ տականքների հետ պետք է իրենց լեզվով խոսել։ Գռզո ես, Ալեն ես, թե ինչ երևույթ ես, ես թքած ունեմ բոլորիդ վրա»,- ֆեյսբուքյան եթերում ասել է 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախում նահատակված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Խաչատուր Սուքիսյանի աղմկահարույց հայտարարությանը։․ «Այ, որ սգո օր հայտարարած լինեիք, կիմանայիք, թե Արցախում մի օրվա մեջ քանի զոհ է եղել։ Այ փալասներ, փողոցայիններ, եթե հետամուտ լինեիք, կիմանայիք՝ մեկ օրվա մեջ էդ տղաներն ինչ են արել»,- ասել է Ադելինա Ավետիսյանը։ «Հերիք է անընդհատ ցավացնեք ծնողներին, երեկ բազմաթիվ ծնողներ վատացել են։ Ծնողներ կան, որ երկու որդիներն են Պանթեոնում հողարկավորված․․․դուք տղամարդ չեք, փալասներ եք, Գռզո կոչեցյալ»,- ասաց տիկին Ադելինան։
Մանրամասները՝ տեսանյութում։