Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«44-օրյա պատերազմում արցախցիների մեծ մասը չի կռվել»․ Խաչատուր Սուքիասյան

«44-օրյա պատերազմում արցախցիների մեծ մասը չի կռվել»․ Խաչատուր Սուքիասյան
493
Երեկ, 13:30

«44-օրյա պատերազմի ժամանակ արցախցիների մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ է արել, մի մասը ինադու տվյալներ է տվել, սա բոլորը գիտեն, մնացածն էլ կտեսնեք դատական պրոցեսներից»,- ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը: Եվ դա այն ժամանակ, երբ գոռգռալով փորձում էր բացատրել, որ երեկվա աղմկահարույց հայտարարությունը շփոթմունք է եղել։ «Հինգ տարի է՝ քրեական գործեր են գնում, ես շատ ընկերներ ունեմ Ղարաբաղից, իրենց հետ հաճախակի շփվում եմ, շատերին աշխատանքի եմ տեղավորել, իմ ընկերներին, ոչ ընկերներին, անծանոթ մարդկանց, շատ լավ մարդիկ կան, լավ, աշխատասեր մարդիկ կան: Մեծ մասը չի կռվել, 3000-ից ավել զոհ տրվել է ընդհանուր Հայաստանի և Արցախի բնակչության մասով:

Իհարկե, մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց մենք պետք է մի բան ճշտենք՝ արդյո՞ք Արցախում բնակվող 150 հազարը, որ որ պետք է պաշտպաներ իր սահմանները, նրանցից ինչքա՞ն են զոհվել, ՀՀ-ից՝ ինչքա՞ն: Երբ նայում ենք այդ կշիռը, այդքան էլ այդպես չի, դրա համար էլ ասում եմ՝ շատերը չեն կռվել»,- ասել է Սուքիասյանը:

«44-օրյա պատերազմում արցախցիների մեծ մասը չի կռվել»․ Խաչատուր Սուքիասյան