«Սոֆիա չգնալու շահարկումներով փորձում են սեփական ձախողումները բարդել ինչ-որ մեկի վրա». Սամվել Շահրամանյան
![]() 361 Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ., 16:30
Ասուլիսի ժամանակ «ՀՀ իշխանությունն ասում է, որ դուք Սոֆիայի փոխարեն նախընտրեցիք Եվլախը, եթե գնայիք Սոֆիա ՀՀ իշխանությոններն էլ կաջակցեին ձեզ» դիտարկմանը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ընդգծել է. «Սոֆիայի հարցը շատ է շահարկվում: Դա իրականությանը չի համապատասխանում: Ի՞նչ է նշանակում՝ չեք գնացել Սոֆիա, Ադրբեջանը դրա համար ձեզ վրա հարձակվել է: Ադրբեջանը նման իրավունք չունի, որ ինչ-որ հանդիպման չգնալու պատճառով մեզ վրա հարձակվի»: Շահրամանյաը նշել է, որ այդ ժամանակ նախագահ եղել է Արայիկ Հարությունյանը, այդ հարցը իրենք քննարկել են Ազգային անվտանգության նիստի ժամանակ և տվել են դրական պատասխան: «Սոֆիայի առաջարկից 15 օր անց եղել է Բրատիսլավայում հանդիպելու առաջարկ: Մենք ընդունել ենք, մեր պատվիրակությունը գնել է այնտեղ գնալու տոմսեր, բայց Ադրբեջանը դա մերժել է»,-հայտնել է Շահրամանյանը և հավելել, որ Սոֆիա չգնալու շահարկումներով փորձում են սեփական քաղաքական-դիվանագիտական ձախողումները բարդել ինչ-որ մեկի վրա. «Այդ շահարկումները բարոյական չեն, քանի որ Արցախի տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակահատվածում ուղիղ բանակցել են Ադրբեջանի հետ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
