«Մեր արդար քրտինքով ֆիանսավորվող կառույցներում ինչո՞ւ ենք նման կատաղած վճարումներ անում»․ Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էտ որ անընդհատ ասում են՝ աջ գրպանից հանում, դնում ենք ձախ գրպանը։
Մեր արդար պետության արդար բյուջեն մեր հերոսական հարկերով համալրում ենք։ Մեր արդար բյուջեից մեր արդար պետական կառույցները ֆինասավորվում են՝ ծախսեր, մեքենաներ, տաք գրասենյակներ, աշխատավարձեր, պարգևներ և այլն։
Հարց.
Մեր արդար քրտինքով ֆիանսավորվող կադաստրի կոմիտե, անձնագրային, քաղաքապետարան և բոլոր այլ գերատեսչություններում որևէ թուղթ կամ ծառայության համար ինչո՞ւ ենք նման կատաղած վճարումներ անում։ Չէ՞ որ այս բոլոր կառույցները մեր հարկերով մենք ենք ստեղծել, որ մեզ ծառայություններ մատուցեն։
Ոնց որ առավոտից երեկո աշխատես, մթերքներով գաս տուն, կնոջդ էլ ծախսերի գումար տաս, բայց ամեն ընթրիքից հետո հաշիվը դնի սեղանին, մի բան էլ +10% անի, որպես սպասարկման վճար։
Հ․Գ ԱՐԱ ախր էս կատաղած կապիտալիզմն էնքան չի ներվայնացնում, որքան իրենց թունդ սոցիալիստի տեղ դրած, վրադ քոնը թանկով ծախող քաղաքական լարախաղացները»։

«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
27811.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
29511.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
30311.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
72410.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
130109.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
40309.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
48808.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
43208.09.2026, 17:06