Երկուշաբթի, 21 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Իրական մեղավորները հանցավոր խմբակի կոշիկները լիզող «մտավորականներն են»». Վահե Սարգսյան

«Իրական մեղավորները հանցավոր խմբակի կոշիկները լիզող «մտավորականներն են»». Վահե Սարգսյան
148
Այսօր, 18:24

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ապրիլյան Քառօրյայից հետո էր, փողոցում զրուցում էինք, մեկ էլ մի մեքենա, մեջը լիքը ջահել տղերք ու բարձր ռաբիզ երաժշտություն: «Ու սրանք սահման են պահելու»: «Ասում ես, բայց դե պահին տղերքը, վա՞տ պահին»: Ինձ հետ կանգնած մարդկանց էս դիսկուրսի մասին երկար մտածեցի:
Գիտեք, մենք իսկապես սխալ տեղ ենք ուղղում մեղադրանքները: Սովետի օրոք, երբ արդեն կազմավորվեցին ստեղծագործողների միությունները, և ամեն ինչ լրջացավ, արդեն նախկին Արվեստի աշխատողների արհմիության կամ միության (Союз работников искусств СССР, հենց էստեղից էլ անունը՝ «РАБотники ИСкусства» ) ներկայացուցիչներին քշեցին դուրս: Վերջիններս դարձան գավառային «արվեստագետներ»: Ես նրանց անգամ կանվանեի սիրողական կամ պարզունակ (պրիմիտիվ) ժողովրդականներ, որոնք նաև հեշտությամբ կրում են այս կամ այն (հաճախ նաև՝ արաբական, թուրքական) ազդեցությունը:
Թաթուլների հարցը չափազանց հեշտ է. պետական ճիշտ քաղաքականություն հենց եղավ՝ մոդայիկը կդառնա բարձր արվեստը, վաստակավորները՝ ոչ թե ռաբիսները, այլ ազգային ու բարձր արվեստ պրոպագանդողները, իսկ «պրիմիտիվ ժողովրդականը» մի ամսում կհեռանա քեֆչիների միջավայր՝ այնտեղ, որտեղից եկել է:
Թաթուլ լսող երիտասարդները մեղավոր չեն, ավելին, Նիկոլից հետո էդ տղերքից շատ արագ էլի վաշտեր կկազմվեն, ու իրենք Քառօրյայի նման տղավարի էլի կջարդեն թշնամուն:
Իրական մեղավորն ու հանցագործը այ էդ տղերքին անտեր թողած ու հանցավոր խմբակի կոշիկները լիզող «մտավորականներն են»՝ արվեստագիտության որոշ դոկտորներ, գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ, բուհերի ռեկտորներ, նրանք, ովքեր պատերազմից հետո ապրում են ոչ թե արժեք ստեղծելով ու այ էդ Թաթուլ լսող տղերքին ու աղջիկներին արժեք թելադրելով, ոչ թե հանցավոր խմբակի դեմ պայքարելով ու երկրում ազգային իշխանություն ձևավորելով (որը հենց կկապիտալիզացնի այդ բարձր արժեքները), այլ իրենց կաբինետներում բազմած ու 30 արծաթի դիմաց հայրենավաճառ, դավաճան խմբակին ծառայելով ու հայրենիքի վաճառքին նպաստելով:
Առնետների պես ծակուծուկերը մտած այ էդ ողորմելի սրիկաներն են խնդիրը, իրական ու հիմնական չարիքը»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան