«Դատավորն ամաչո՞ւմ է (նախկինում) ՔՊ-ական լինելու համար». Սևակ Հակոբյան
99
Այսօր, 20:07
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Դատավորը ամաչո՞ւմ է (նախկինում) ՔՊ-ական լինելու համար․ «Կարճ ասած» Այսօրվա հաղորդումս գրեթե պատրաստ էր, երբ տեղի ունեցավ դատական զավեշտը։ Նախկին ՔՊ-ական դատավորի պահվածքին իմ առաջին ռեակցիան եղել է խնդալը։ Գոնե էսօր լրագրողին դուրս չհաներ դահլիճից։ Էսօր էս դատավորի խնդալու քայլից մի երկու ժամ առաջ, մի հատ ՔՊ-ական ԱԺ ամբիոնից ասում էր՝ եկեք ընդունենք, որ լրագրողները, լրատվամիջոցները երբեք էսքան ազատ չեն եղել։ Դա ասում էր էն դեպուտատը, որը Սարգիս Պետրոսյանի հետ համարյա նույն ժամանակ մտավ ՔՊ, երկուսն էլ՝ դեպուտատ դառնալու հույսով․ Կոնջորյանի բախտը բերեց, դարձավ դեպուտատ ու առայժմ ՔՊ-ում է, դեռ իր քաղաքական հերթական դավանափոխությունը չի ունեցել, իսկ Սարգսի բախտը չբերեց ու դեպուտատ չդարձավ։ Կարող էի հիմա աղմուկ բարձրացնել, թե՝ տեսեք ինչ են անում, կոպիտ միջամտում են լրագրողների աշխատանքին, Սարգիս Պետրոսյանը լինելով դատավոր՝ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է անում՝ խոչընդոտելով լրագրողի աշխատանքը, կարող էի դիմել ԵՄ ու ԱՄՆ դեսպաններին ու ասել՝ տեսեք՝ ձեր բաստիոնչիների գործողությունները, գնահատական տվեք։ Չեմ անում, որովհետև դուք, այդ քպ-ական կոչվածներով, այնպիսի հանցագործությունների մեղսակիցներ եք, որ հավատացեք, ես էլ, մեր Աննան էլ, այս մեկը, ժպիտով ձեզ կներենք։ Դուք պատրաստվեք մյուս թեմաներով պատասխաններ տալուն։ Հոգեբանները շատ ճիշտ կբնութագրեն, թե դա ինչ սինդրոմ է․ այն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքը կատարում են թելադրանքով, պարտադրանքով, ինչ-որ բանի դիմաց, այդ մարդիկ ավելի շատ են հակված մտածելու, որ այդպես անում են բոլորը։ Շատ չծանրաբեռնելու համար մեկ օրինակ բերեմ․ Նիկոլ Փաշինյանի խմբագիր ու պատգամավոր աշխատած ժամանակ նրա անվան վերաբերյալ կան, ինչպես ինքն է ասում, օդում կախված տեղեկություններ, այն մասին, թե ինչպես է փող ստացել այսինչ բանը անելու կամ փողի դիմաց այդինչ բանը չանելու մասին։ Բացի օդում կախված տեղեկությունները, կա նաև փաստ՝ Միքայել Մինասյանի հայտարարությունը։ Ու Նիկոլ Փաշինյանը մամուլի մասին խոսելիս ասում էր, թե 99 տոկոսը փողով նյութեր գրող են։ Այսինքն, քանի որ նա աշխատել է այդ կերպ, կարծում է, որ այդկերպ են աշխատում նաև մյուսները։ Նույնը կարող է պատահել, Սարգիս Պետրոսյան, նախկին քպականի պարագայում է։ Օրինակ՝ ձեզանից քա՞նիսն է վստահ, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի տակ, նորաթուխ դատավոր Սարգիս Պետրոսյանը մտել է իր կամքով, գործը քննում է արդարացի, իր համոզմունքներով, խղճով։ Կարո՞ղ եմ մտածել, որ Սարգիս Պետրոսյանը ՔՊ կուսակցության կամքն է արտահայտում դատական նիստերում։ Կարծում եմ՝ լրիվ իրավունք ունեմ։ Այո, հաճախ մտածում եմ, որ Սարգիս Պետրոսյանին ասում են ինչպես վարել դատական նիստը։ Սարգիսից առաջ էլ Դանիբեկյանին էին ասում, իմ կարծիքով, Դանիբեկյանից առաջ էլ էն մի դատավորին զանգում ասում էին ընկեր ջան, ուզես չուզես, կալանք պիտի տաս, մի վախի և այլն։ Մի դատավոր չենթարվեց, կայացրեց որոշում համաձայն օրենքների ու իր խղճի, Նիկոլի դուրը չեկավ, հելան սաղ քպականներով, մյուս առավոտ շրջափակեցին դատարանի դռները, թե՝ գործի չեք գնա, հլը մեր ուզածով արեք, արա։ Տեսե՞լ ենք չէ, սաղ էլ տեսել ենք։ Ուզի-չուզի, դատավոր Սարգիս Պետրոսյանը իր պատմուճանն է ստացել մի համակարգում, որտեղ Նիկոլն ասել է՝ կա՞տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի, որտեղ մեկ այլ բարձրագույն կոչվող դատավորի էլ վարչապետը ՍՄՍ է ուղարկում, և նա հրաժարական է տալիս, չնայած ասում է, թե ինքն իր գործը բացառաբես փայլուն էր անում, էն էլ դե շեֆը ուրիշ բան որոշեց։ Եթե Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին կարող է ասել էս գործով ինչ անեն, կալանք տան-չտան, եթե նախկին թիմակցին, որ հիմա դատախազ է, կարող է ասել որ քրեական գործերով իրեն զեկուցի, եթե Նիկոլ Փաշինյանը ինքն է հանցագործության վերաբերյալ վարկածները թելադրում, ինչի՞ չի կարող դատավորին էլ ասել ոնց անի, ընդ որում՝ իր նախկին կուսակցական ընկերոջը։ Ավելին, դատախազներն էլ մի լավ վիճակում չեն։ Լավ, եկեք Սարգիս Պետրոսյանին անդրադառնանք մեկ այլ տեսանկյունից․ ինչի՞ց է նեղվել։ Գուցե նա նեղվել է, որ գրել ենք նախկին ՔՊ-ական, գուցե ինքը չի ուզում ասեն նախկին, հիմա էլ, կարող է, ՔՊ-ական է, այսինքն՝ ծածուկ կիսում է գաղափարները։ Բայց գուցե նաև լրիվ հակառակն է՝ մի երկու նիստի ժամանակ ժամերով գլուխ էր գովում, թե ինչքան հայրենասեր է․ ես էլ դե մտածում եմ, ո՞նց կարող է մարդը հայրենասեր լինել ու չվիրավորվել, երբ իրեն անվանեն, թեկուզ նախկին ՔՊ-ան։ Բայց սա էլ դժվար, որովհետև հայրենասեր դատավորը չէր մտնի նման ադրբեջանահաճո գործի տակ։ Բա դատախազները, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից բռնած, հակասահմանադրական գործը մինչև վերջ պաշտպանեցին, նույնկերպ էլ հիմա դուք եք անում ու դո՛ւք գիտեք ինչի դիմաց․ մի օր մենք էլ կիմանանք, հիմա միայն ենթադրում ենք։ Դուք հիմա հակասահմանադրական ճանաչված գործով քննություն եք իրականացնում արդեն կես տարուց ավելի ու մեղադրյալ չկա։ Ու այս ամենը անում եք Բաքվի դատավարությունների հետ, գուցե ակամա սինխրնիզացված․ հենց այսօր էլ Բաքվում է դատական նիստ Արցախի ղեկավարների վերաբերալ։ ՔՊ-ական լինելուց նեղվում եք, որովհետև մի քանի ամսից կամ առավելագույնը մեկ տարի երկու ամիս հետո ՔՊ-ն կհայտնվի պատմության գրկում կամ որ ավելի ճիշտ է՝ «պատմության Սովետաշենում» ու շատերդ պատասխանատվության առաջ եք կանգնելու։ Դուք ճիշտ եք անում, որ նեղվում եք, որ անընդհատ հիշեցնում են, որ ՔՊ-ական եք, որովհետև մի թիմի անդամ եք եղել կամ գուցե նաև ներկայում, որի ճակատին գրված է դավաճան՝ փորագրված, դաճված։ Իսկ դրանք չեն ջնջվում, որքան ուզես ասֆալտ փռի։ Կարճ ասած՝ Մի տղա կա, 2018-ից ոգևորված, թևին Նիկոլի գլուխն էր նակոլկա արել, հետո դարձել էր հականիկոլական, նակոլկան ջնջելուց վնասել էր թևը։ Էդ խարանը, ձեր ճակատից չի ջնջվելու։ Դատավորը դեռ շատ կնեղվի, գուցե նեղվելու պատճառներից մեկն էլ այն է, որ մենակ մենք չենք հիշեցնում, այլ ամեն անգամ դա հիշեցնում են իր համակարգում, իր թաղամասում, գուցե իր տանը, երեսով են տալիս, խնդում են վրան։ Սարգիս Պետրոսյանը Yerevan.Today-ից այո, կարող է և նեղվել, բայց վստահեցնում եմ, որ նեղվելը դեռ առջևում է, երբ այս իշխանությունը գնա, տված պատվերը չեղարկվի, ու ինքը մնա, ճակատին գրված՝ նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյան»։