Երկուշաբթի, 21 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Թուրքիայում ծնելիությունը խթանելու համար նոր միջոցներ են ձեռնարկվում

Թուրքիայում ծնելիությունը խթանելու համար նոր միջոցներ են ձեռնարկվում
194
Այսօր, 17:54

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկրում ծնելիության ինդեքսի նվազման մասին հայտարարությունից հետո նոր քայլեր են ձեռնարկվել, որոնով նախատեսվում է ծննդկան մայրերին մի շարք արտոնություններ շնորհել:
Պլանավորվում է ծննդաբերությունից հետո տրամադրվող մայրական արձակուրդի պետվճարի ժամկետը 1 տարուց հասցնել մինչև 1,5 տարվա, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Բացի այդ, դադարեցվում է Թուրքիայի մարդու իրավունքների գրասենյակի կողմից ընդունված որոշումը, որով նախատեսվում էր ծննդաբերությունից հետո կես դրույքով աշխատող կանանց տարեկան ազատ օրերի քանակը 20-ից նվազեցնել մինչև 10 օր:

Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե առկա վիճակարգությամբ Թուրքիայի բնակչությունը կարող է նվազել մինչև 10 միլիոնով:

Բացի այդ Թուրքիայի նախագահը համեմատական էր անցկացրել պատերազմի և ծնելիության միջև՝ ասելով, որ ծնելիության նվազումն այժմ պատերազմից էլ ավելի մեծ վտանգ է ներկայացնում իրենց համար: