Երկուշաբթի, 21 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Կամ վիրավորական է երբևէ ՔՊ-ական լինելը, կամ մինչև հիմա ՔՊ-ական է»․ Արթուր Սուքոյան

«Կամ վիրավորական է երբևէ ՔՊ-ական լինելը, կամ մինչև հիմա ՔՊ-ական է»․ Արթուր Սուքոյան
145
Այսօր, 16:36

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ նախագահող «դատավոր» Սարգիս Պետրոսյանը, նեղսրտել էր «Yerevan Today»-ի վերնագրից, որտեղ իրեն հիշատակել էին նրա նախկին ՔՊ-ական լինելը: Արդյունքում «դատավորը» այնքան վիրավորվեց, որ լրագրող Աննա Գորգինյանին դուրս հանեց դատարանի դահլիճից։
Ստեղ տրամաբանության սահմաններում երկու տարբերակ կա. կամ նրա համար խիստ վիրավորական է երբևէ ՔՊ-ական լինելը, կամ նա մինչև հիմա ՔՊ-ական է և նեղվել է «նախկին» ձևակերպումից»։

Աղբյուրը`   Արթուր Սուքոյան