Երկուշաբթի, 21 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

««Կոռուպցիոն բացահայտումների» մասին հայտարարությունները հանրության զգացմունքների վրա խաղալու միջոց են»․ Շիրազ Խաչատրյան

««Կոռուպցիոն բացահայտումների» մասին հայտարարությունները հանրության զգացմունքների վրա խաղալու միջոց են»․ Շիրազ Խաչատրյան
98
Այսօր, 17:24

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ գլխավոր դատախազության կողմից բողոքը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վերաբերյալ դատական գործի նոր քննությունը լավագույն ցուցիչներից է, թե ինչպիսի խայտառակ, ծանր ու հիմար վիճակի մեջ է այս իշխանությունը և պետական համակարգն ընդհանրապես։
Նախագահի շուրջ տասնյակ տարիներ հյուսված հեքիաթները նույնիսկ փշրվել են իշխանականների համակիրների շրջանում, երբ յոթ տարի շարունակ նախկին թալանի, Բաղրամյան 26 «տարվող» ճամպրուկների հետքերով որևէ «բացահայտում» չի եղել, և, օրինակ, էս անճարների հույսը մնացել է դիզվառելիքի գործը նոր քննության ուղարկելու վրա։
Բարձր հնչեղությամբ գործերի հետևում ուղղակի ներկայացվող ստեր են, թվեր են, ոչ ավելին, իսկ նախորդ շաբաթվա Ազգային ժողովի՝ կառավարության գործունեության 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ Փաշինյանի ներկայացրած ամպագորգոռ թվերը ևս նույն սերիալի տրամաբանության մեջ են։ Իսկ հասարակության հեգնական վերաբերմունքն արդեն սովորական բան է դարձել իշխանականների ամեն մի հայտարարության ֆոնին։
Սրանց կողմից «խոշոր կոռուպցիոն բացահայտումների» մասին հայտարարությունները, բոլոր ոլորտներում «խոստումները» ոչ այլ ինչ են, քան ուղղակի հանրության զգացմունքների վրա խաղալու միջոց․․․․»։

Աղբյուրը`   Շիրազ Խաչատրյան