«Իրական ընդդիմադիրների համախմբման դեպքում ՔՊ-ի ու քույր կուսակցության օրերը հաշված են». Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան քաղաքում կառավարման «խորը»
ճգնաժամ է։
ՔՊ ու հանրապետություն քույր կուսակցությունները միասին չեն կարողանում կյանքի կոչել «իշխանության» նախագծերը։
Երեկ հերթական անգամ պարզ դարձավ, որ կոալիցիան ճաքեր է տվել ու ինչքան էլ մի քանի փորձից «առևտուրը» ստացվեց, անգամ այդ պարագայում ՔՊ-ի նախագիծը չստացավ բավարար ձայներ։
Ուշքի չգալով ՔՊ-ն ու հանրապետությունը ծլկեցին դահլիճից՝ չմասնակցելով «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած նախագծի քննարկմանը, որով պետք է կասեցվեր տրանսպորտի թանկացումը։
Հերթական անգամ ապացուցվեց, որ սրանք առաջնորդվում են սեփական շահը գերադասելով ժողովրդի բարեկեցությունից։
Երևանցիներից «մուռ» հանելու ուղին որդեգրածները չունեն այլևս բավարար միջոցներ դրանք կյանքի կոչելու։
Բոլոր իրական ընդդիմադիրների համախմբման արդյունքում ՔՊ-ի ու քույր կուսակցության օրերը հաշված են։
Հետ հաշվարկը սկսված է այսուհետ, որ խմբակցությունը կամ անկախ ավագանին իր քայլով կաջակցի ոչ լեգիտիմ «իշխանությանը», բոլորին ու բոլորի ստվերային խաղացողներին հանրության առջև բացահայտելու ենք…
Երևան քաղաքի փրկության միակ բանաձևը։
Արտահերթ ավագանու ընտրություններ»:

«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
7601:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
7700:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
7800:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
79Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
120Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
65Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
75Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
82Երեկ, 22:00