Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Քենիայի նախագահին մեղադրում են ռուս օլիգարխի փողերի լվացման համար

Քենիայի նախագահին մեղադրում են ռուս օլիգարխի փողերի լվացման համար
186
Երեկ, 22:26

Քենիայի կառավարության երկու պաշտոնյաներ, ովքեր հրաժարական են տվել իրենց պաշտոնից, մեղադրում են Քենիայի ներկա նախագահ Ուիլյամ Ռուտոյին ռուս օլիգարխի փողերի լվացման մեջ՝ ծառատունկի ծրագրի միջոցով, որը նա սկսել էր 2022 թվականի դեկտեմբերին: Ծրագիրը Քենիայի պարտավորությունն է՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում՝ համաձայն Փարիզի համաձայնագրի: Ըստ դրա՝ պետք է տնկվի 15 միլիարդ ծառ մինչև 2032 թվականը, սակայն ժամկետներն արդեն իսկ խախտված են:

Քենիայի պաշտոնանկ արված փոխնախագահ Ռիգաթի Գաչագուան Քենիայում ծառատունկի նախաձեռնությունն անվանել է «փողերի լվացման սխեմա», որում ներգրավված են ռուս օլիգարխները: Նա պաշտպանել է Հանրային ծառայությունների նախկին նախարար և նախկին գլխավոր դատախազ Ջասթին Մութուրիի պնդումները: Վերջինը բարձրաձայնել է նախագահի կողմից կիրառվող ճնշումների մասին, որպեսզի մեկ միլարդ դոլարի պայմանագիր կնքվի ռուս ներդրողների հետ 3 միլիարդ ծառ տնկելու ծրագրի շրջանակներում:

Քենիայի նախագահը, իբր, խնդրել է, որ գործարքը շրջանցվի ազգային գանձարանի կողմից և ցանկացել է խուսափել վերահսկողությունից և պատասխանատվության միջոցներից, ասում է Մուտուրին: Վերջինս խիստ քննադատել է պետության ղեկավարին՝ նրան անվանելով «ամբողջովին և անուղղելիորեն կոռումպացված» և հայտարարել, որ նա «ոչ պիտանի է այդ աշխատանքին»։ Քենիայում մտահոգություն կա, որ միջոցների մի մասը կարող է վերադառնալ ռուս օլիգարխին։

Մութուրին ասել է, որ առաջին անգամ ճնշում է գործադրվել Դուբայում COP28 կլիմայական գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին: Այնուհետև, իբր, նրան խնդրել են ստորագրել պայմանագիրը հենց օդանավակայանում՝ առանց փաստաթուղթը կարդալու: Մութուրին հրաժարվել է՝ պատճառաբանելով ընթացակարգային խախտումները։ Գործարքի ռուս մասնակիցների թվում կարող էր լինել «Ուրալքիմի» սեփականատեր Դմիտրի Մազեպինը։ Քենիացի լրագրող Մվանգի Մայնան պնդում է, որ արձանագրել է պետական ​​արարողակարգի աշխատակիցների մասնակցությունը Մազեպինի ինքնաթիռի դիմավորման արարողությանը և նրա հայտնվելը կապում է ծառատունկի ծրագրի գործարքի հետ:

«Ուրալկալին», որը վերահսկվում է Մազեպինի կողմից, երկար տարիներ պարարտանյութ է մատակարարում Քենիա: 2022 թվականին պատժամիջոցների ենթարկվելուց հետո «Ուրալքիմ»-ը 262 հազար տոննա պարարտանյութ ունի առգրավված Եվրոմիությունում։ Դրանք մասամբ ուղարկվել են Քենիա Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով 2023 թվականի ապրիլին, բայց բաց են թողնվել Եվրոպայից՝ նվիրատվության պայմանով։