Շաբաթ, 20 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Քոնգրեսում խորհրդարանականները կողմ են քվեարկել հայանպաստ նախագծին»․ Գևորգ Ղուկասյան

«Քոնգրեսում խորհրդարանականները կողմ են քվեարկել հայանպաստ նախագծին»․ Գևորգ Ղուկասյան
77
Այսօր, 00:30

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ կոնգրեսում խորհրդարանականները խախտում են սեփական կուսակցության ներքին որոշումը և կողմ քվեարկում հայանպաստ նախագծին, մի բան, որ անգամ ՀՀ Ազգային ժողովում է անհնար պատկերացնել։
Այսօր առավոտյան Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից կարևոր լուր էինք ստացել․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից աջակցվող փոփոխությունը՝ «2026թ․ պետդեպարտամենտի լիազորությունների մասին օրինագծում», որը պարտադրում է պետդեպարտամենտին ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը, պաշտպանել Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը, աջակցել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացմանը։
Մեկ այլ օրինագիծ, որ ներկայացվել էր մեր լավ բարեկամ Բրեդ Շերմանի կողմից և վերաբերում էր 907-րդ բանաձևի խուսանավման նախագահական իրավասության սահմանափակմանը, ցավոք մերժվեց ձայների 26-24 հարաբերակցությամբ։
Այստեղ ուշագրավը սակայն ինչն է, նախագծին, որ ստացավ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի բոլոր դեմոկրատ անդամների հավանությունը, միացան նաև հանրապետական կոնգրեսականներ Մայքլ Լոուլերը և Քրիս Սմիթը, ովքեր խախտեցին սեփական կուսակցական դիրքորոշումը և աջակցեցին փոփոխությանը։
Պատկերացնո՞ւմ եք, ԱՄՆ կոնգրեսում խորհրդարանականները խախտում են սեփական կուսակցության ներքին որոշումը և կողմ քվեարկում հայանպաստ նախագծին»։

Աղբյուրը`   Գևորգ Ղուկասյան