Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Փաշինյանի խմբակը զուգահեռ իրականության մեջ լծված է Ալիևի հետ «պասերով խաղալու» գործին»․ Վահե Սարգսյան

«Փաշինյանի խմբակը զուգահեռ իրականության մեջ լծված է Ալիևի հետ «պասերով խաղալու» գործին»․ Վահե Սարգսյան
170
Այսօր, 18:36

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին Փաշինյանի խմբակը զուգահեռ իրականության մեջ բոլորովին ուրիշ գործի է լծված, կրկին Ալիևի հետ «պասերով խաղալու» գործին։
Ստացվում է, որ երեկ Նիկոլ Փաշինյանը նստած վերնագրեր էր բաժանում՝ փորձելով պարզ մարդկանց խաբել, թե Խոզնավարի վրա կրակել են, քանի որ... Դաշնակցությունը դրոշներ է վառել (գոնե շատ առողջ մարդկանց մոտ սա զավեշտ ընկալվեց՝ պարզ հարցով՝ իսկ վերջին մեկ ամիսն ինչի՞ համար էին կրակում)։
Նշված վերնագրերով իբր ֆոն ստեղծելով՝ գավառական ճարպիկն այսօր արդեն պաշտոնապես դատապարտել է ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրման գործելակերպը՝ այն համարելով սադրիչ և հրահրող։
Ադրբեջանական սադրանքների ավելի լավ արդարացում ու հիմնավորում անհնար է պատկերացնել։ Հիշեցնենք՝ այդ հիմնավորումը և բողոքը նախկինում անում էր Ադրբեջանը, այժմ՝ ՀՀ ղեկավար հանդես եկող անձը։
Մի կարևոր հանգամանք ևս փաստենք. կապիտուլյացիոն պայմանագիրը դեռ չստորագրած, այնտեղ առկա կործանարար կետը՝ ՀՀ-ում ռևանշիզմի դեմ համատեղ պայքարի դրույթը դեռ ուժի մեջ չմտած, Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է գործի։ Հավանաբար՝ կրկին «բանավոր ըմբռնումով» կամ, որն ավելի հավանական է, Ալիևի բանավոր հրահանգով։
Էսքան բան»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան