Սրբուհի Գալյանի այցը ԱՄՆ ձախողվել է․ «Հրապարակ»
![]() 237 Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ապրիլի 7-11-ը գործուղվել էր ԱՄՆ, այցի նպատակը «Գործընկերություն՝ հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին մասնակցելն է եղել, սակայն նա դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերով փորձել է ԱՄՆ բարձրաստիճան կաբինետներում հանդիպումներ ունենալ, որ ցույց տան՝ ՀՀ իշխանությունները սերտ համագործակցում են Թրամփի վարչակազմի հետ: ԱՄՆ դեմոկրատական իշխանությունների հետ սերտ աշխատած և ընտրություններում Քամալա Հարիսին պաշտպանած ՀՀ իշխանությունները Թրամփի ընտրվելուց հետո անհեթեթ վիճակում են հայտնվել եւ փորձում են իրենց սխալները շտկել, սակայն բոլոր ջանքերն անհաջողության են մատնվում: Այդպես էլ ձախողվել է նաեւ Գալյանի այցը․ քառօրյա ուղեւորության ընթացքում միակ բանը, որ նա կարողացել է անել՝ ԱՄՆ պետքարտուղարությունում ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի հետ (կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական), որը Մինսկի խմբի նախկին համանախագահն էր։ Ուշագրավ է, որ մինչ այս պահը ո՛չ այդ հանդիպման մասին, ո՛չ ընդհանրապես նախարարի ԱՄՆ այցի վերաբերյալ չկա պաշտոնական հաղորդագրություն։ Հավանաբար, այնքան են նեղվել ցածր մակարդակի հանդիպման փաստից, որ գերադասել են լռել։ Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին էլ Փաշինյանն էր քառօրյա այցով ԱՄՆ մեկնել, որի ընթացքում կարողացավ միայն լուսանկարվել ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
