«Փաշինյանը հերթական քարոզչական ֆիասկոն կրեց». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանը հերթական քարոզչական ֆիասկոն կրեց․ այս անգամ Հայոց ցեղասպանությունը հայ ազգի մոտ երկրորդական, երրորդական օրակարգ դարձնելու բոլոր ճիգերն ապարդյուն էին։
Անձրևոտ եղանակին բազմահազարանոց ջահերով երթը՝ երբ սկզբում իշխանական մեդիաները պնդում էին, թե վատ եղանակի պատճառով մարդ չի գալու, հետո փորձում էին նվազեցնել մասնակիցների թիվը, իսկ վերջում՝ տեսնելով, որ այս ամենը չի գործում, ուղղակի սկսեցին մեղադրել ջահերով երթի մասնակիցներին Խոզնավարում կրակոցները սադրելու մեջ։
Այնքան ծիծաղելի էր, որ նույնիսկ իշխանական քարոզիչների մեծ մասը չընդունեց այս պնդումը։
Հաջորդ օրն սկսվեցին մեղադրանքներ, թե իբր դրոշ վառելը անպատասխանատու քայլ է, սակայն, հաշվի առնելով այդ պնդումն արած անձի ցածրագույն վարկանիշը, ավելի շատ մարդկանց համոզեց, որ գործողությունը ճիշտ էր։
Դրան գումարած՝ տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ների լայն լուսաբանումը թե՛ ջահերով երթի, թե՛ դրան հաջորդած օրվա իրադարձությունների։
Փաշինյանի քարոզչական ճիգերին վերջնական հարված հասցրեց նաև Սփյուռքը՝ լայնածավալ ակցիաներով աշխարհի տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր քաղաքներում՝ պահանջելով չուրանալ Ցեղասպանությունը։
Վերջին ամսվա ընթացքում սա հայ ազգի կողմից իշխանություններին հասցված երկրորդ ցավալի ապտակն էր (առաջինը՝ Գյումրիում), և հասկանալի է, որ այս գործընթացը դարձել է շարունակական ու անշրջելի»:

«Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե ստանա հուսալի երաշխիքներ». Զելենսկի
8522:07
«Նավթը արագորեն կէժանանա, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի». Թրամփ
10221:07
«Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’s
10720:37
«Վաղը ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ»․ Սոնա Աղեկյան
9017:36
«224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց»․ Դավիթ Անանյան
8517:24
«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
8217:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
8216:54
«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6916:48