Ֆիլմեր, որոնք պատմում են Հայոց ցեղասպանության մասին

Կինոն հզոր մշակութային գործիք է, որը կարող է խորապես ազդել մարդկանց մտածողության, հիշողության և գիտակցության վրա։ Ցեղասպանության թեմայի ներկայացումը կինոյում առանձնահատուկ նշանակություն ունի:
Ձեզ ենք ներկայացնում Հայոց Ցեղասպանության մասին նկարահանաված ամենանշանավոր ֆիլմերը, որոնցում գեղարվեստական լեզվով ներկայացվել է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը:
«Նահապետ»
Հրաչյա Քոչարի համանուն վիպակի հիման վրա 1977-ին նկարահանված ֆիլմ, որի սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Հենրիկ Մալյանն է: Նահապետը Եղեռնի տարիներին կորցնում է իր ընտանիքը. կնոջն ու երեխաներին սպանել են նրա աչքի առաջ, իսկ իրեն ազատ են արձակել։ Նա հասնում է Արևելյան Հայաստան, բնակություն հաստատում գյուղերից մեկում, և այստեղ նոր ընտանիք է կազմում:
«1915»
2015 թվականին ԱՄՆ-ում նկարահանված «1915»-ը հոգեբանական թրիլլեր, դրամա է, որի ռեժիսորն ու սցենարիտը Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանն են։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը, Սամուել Փեյջը և Նիկոլայ Քինսկին։
Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունից ուղիղ մեկ դար անց առեղծվածային ռեժիսորը Լոս Անջելեսի թատրոնում որոշում է բեմադրել մի ներկայացում, որով հարգանքի տուրք կմատուցվի Եղեռնի զոհերին։
«Ավրորայի լուսաբացը»
14-ամյա Ավրորա Մարտիկյանը սեփական աչքերով է տեսնում և ապրում հայերի ցեղասպանության արհավիրքը։ Ցեղասպանությունից մազապուրծ հասնում է Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դառնում է մշակութային իսկական սենսացիա։
Ֆիլմը նկարահանվել է 2022 թ-ին, ռեժիսորն է Իննա Սահակյանը:
«Մայրիկ»
Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմը նկարահանվել է 1991 թվականին։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության և Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի մասին։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ողջ ընտանիքի պատմություն։ Ֆիլմում խաղում են Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը, Ռիշար Բերին, Սերժ Ավետիքյանը և այլք:
«Արտույտների ագարակը»
«Արտույտների ագարակը» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին 2007 թվականին նկարահանված իտալական ֆիլմ է, որի ռեժիսորները Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրներն են:
Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1915 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ֆիլմը «Արտույտների ագարակը» անվանումով ագարակի սեփականատեր Ավագյանների ընտանիքի մասին է։
«Ձորի Միրոն»
Ձորի Միրո» ֆիլմը նկարահանվել է 1979-1980 թվականներին՝ Մուշեղ Գալշոյանի համանուն վիպակի հիման վրա։ Միրոն Մեծ Եղեռնի ժամանակ կորցնում է ընտանիքը, գաղթականների հետ հասնում Արևելյան Հայաստան, հաստատվում տեղի գյուղերից մեկում, ընտանիք կազմում մի գաղթական կնոջ հետ: Ֆիլմի ռեժիսորն է Ժիրայր Ավետիսյանը:
«Սողոմոնի երգերը»
Պատմական դրամա, որը պատմում է Օսմանյան կայսրությունում 1881-1915 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների մասին, Կոմիտասի կյանքի մասին, նաև ընկերության մասին, որը դաժանորեն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով։ Ֆիլմի հերոսներից մեկն անվախ թուրք կին է, որը վտանգում է իր ու իր ընտանիքի կյանքը՝ կրոնական հողի վրա հետապնդվող լավագույն ընկերուհուն փրկելու համար։ Ֆիլմն ավարտվում է Կոմիտասի վերջին համերգով: Ֆիլմը նկարահանվել է 2020 թվականին, ռեժիսորն է Արման Նշանյանը:
«Արարատ»
«Արարատ»-ը կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կողմից 2002 թվականին նկարահանված ֆիլմ է, որը պատմում է Հայոց ցեղասպանության և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Ֆիլմը նաև զննման է ենթարկում ճշմարտության բնույթը ու դրա ճանաչումն արվեստի միջոցով։
«Խոստում»
«Խոստումը» ֆիլմը 2016 թվականին ամերիկացի ռեժիսոր Թերի Ջքրջի նկարահանած ֆիլմն է՝ իր և Ռոբին Սուիքորդսի սցենարով։ Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին պատմական դրամա է: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրության գոյատևման վերջին տարիներին, գլխավոր դերակատարներն են Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը և Քրիստիան Բեյլը։ Ֆիլմը պատմում է մի սիրային եռանկյունու մասին, որը ծավալվում է Միքայելի (Այզեք)՝ բժշկականի հայ ուսանողի, Քրիսի (Բեյլ)՝ ամերիկացի լրագրողի և Աննայի (Լը Բոն) միջև:
«Սպի»
«Սպի» ֆիլմը Հայոց ցեղասպանությանը նվիրված հայտնի գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի կողմից 2014 թվականին նկարահանած ֆիլմ է։
Ֆիլմի հերոսը՝ Նազարեթ Մանուկյանն, աքսորվում է իր հայրենի գյուղից՝ Մարդինից։ Աքսորումից հետո նա հասկանում է, որ իր աղջիկները կարող են ողջ լինել։ Նա ճանապարհորդում է աշխարհի տարբեր մասերով՝ իր աղջիկներին գտնելու համար:

«Արցախի դեմ պատերազմը պետք է դիտարկել նաև որպես ինքնության ոչնչացման քաղաքականություն»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
197Երեկ, 14:00
«Կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները». Վարդան Հակոբյան
24707.10.2026, 22:48
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել
34607.10.2026, 00:00
Թբիլիսիի կենտրոնում հայտնաբերվել են հայերեն արձանագրությամբ պատմական քարեր (լուսանկար)
35406.10.2026, 19:48
«Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ». Նաիրի Հոխիկյան
39906.10.2026, 01:12
Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
34905.10.2026, 21:24
«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
40904.10.2026, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
40204.10.2026, 21:24