«Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Ալիևը Սևանա լիճն անվանում է Գյոյչա». հարց՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 387 Երեքշաբթի, 04 նոյեմբերի, 2025 թ., 12:12 «Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի հայտարարությունը, որում Սևանա լիճն անվանում է ոչ հայկական անվանումով, խոսում է փախստականների վերադարձից»,- «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» թեմայով համաժողովին հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական քարտեզներում եթե նայենք՝ Սևանա լիճ չկա, կա այլ անուն: Եթե ես ասեմ՝ գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը ոչ թե Գյոյչա է, այլ ասել է՝ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պետք է պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը: Ինչ վերաբերում է վերադարձի թեմային՝ պատմական հայրենիքի կոնտեքստում, դա շատ վտանգավոր բան է... Պատմական հայրենիքը ո՞ր թվից է սկսում: Եթե մենք գնում ենք պատմական մեկնակետի տրամաբանությամբ, օրինակ Մոնղոլիան կարող է մեզ ասել՝ եկեք, բան ունեմ ձեզ ասելու... Երբ որ Ադրբեջանում մոնիթորինգ անենք կարծիքները, այնտեղ այսպիսի դիսկուրս կա. ասում են՝ Հայաստանը ճիշտ չի ասում, կեղծում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են: համնավորում են այսպես՝ բա ինչի՞ է մինչև հիմա ԱԺ-ում ԼՂ-ի դրոշները դրած: Դե ասում են, որ տենց ա, եկեք մենք էլ ասենք Գյոչյա: Ստեղ էլ ասում են եկեք ասենք Գանձակ, Քաշաթաղ... Դա սխալ ճանապարհ է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
