«Հուսով ենք՝ վիզաների ազատականացման բանակցությունները կհանգեն տրամաբանական ավարտի»․ Նիկոլ Փաշինյան
![]() 261 Երկուշաբթի, 28 ապրիլի, 2025 թ., 21:00
«Եթե մենք տեսնենք, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններում, գուցե թե որոշ ժամանակ առաջ դա թվար և գնահատվեր անիրատեսական և անիրական, այսօր ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն կա։ Ես շնորհակալ եմ ԵՄ-ին, նաև Էստոնիային՝ այդ որոշմանն աջակցելու համար»,- այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա զարգացումներին։ «Հիմա մենք վիզաների ազատականացման բանակցություններ ենք սկսել, որը, հույս ունենք, տրամաբանական ժամկետներում կհանգի տրամաբանական ավարտի։ Նախորդ տարի ԵՄ-ն որոշում է կայացրել ՀՀ-ին աջակցություն տրամադրել եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում, ինչը, կարծում եմ, ևս շատ կարևոր որոշում է։ Շոշափելի, առարկայական կամ նյութական իմաստով այդ որոշումը բավական սիմվոլիկ է, բայց ունի ահռելի քաղաքական նշանակություն։ Սա նաև մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կարևոր արդյունքներից մեկն է։ Մենք հույս ունենք ԵՄ-ի հետ խորացնել նաև մեր տնտեսական, առևտրային հարաբերությունները, որովհետև, կարծում եմ՝ քաղաքական երկխոսությունն ավելի էֆեկտիվ և շոշափելի է դառնում, երբ ուղեկցվում է կոնկրետ տնտեսական արդյունքներով»,- նշեց Փաշինյանը։ |

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է». Տիգրան Աբրահամյան
8410:36
«Ուժեղ առաջնորդը կկարողանա Ալիևին ասել՝ «Ո՛չ»». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8110:00
«Իրականում թիրախում Հայ Առաքելական Եկեղեցի համաշխարհային երևույթն է»․ Հակոբ Բադալյան
9309:06
«Ադրբեջանի կողմից քաղհասարակություն ներկայացողներն Ալիևի հլու-հնազանդ ծառաներն են»․ Կարեն Վրթանեսյան
15603:06
«Իր սխալ որոշումներն ու ձախողումները ներկայացնում է որպես ժողովրդի գիտակցված կամք»․ Արմեն Հովասափյան
15902:06
«Սա Դատախազությունը կամ ՔԿ-ն որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու հստակ օրինակ է»․ Արման Թաթոյան
15501:06
«Այս ցավալի իրականությունից հնարավոր է դուրս գալ միայն ազգային միասնությամբ»․ Դավիթ Մանուկյան
16400:18
«Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան», որը մեզ ընդհանրապես չի երաշխավորում խաղաղություն»․ Արտակ Բեգլարյան
14100:00
