Ուրբաթ, 14 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Ոչ մի ճնշում չպետք է կոտրի մեր կամքը»․ Կարեն Սիմոնյան

«Ոչ մի ճնշում չպետք է կոտրի մեր կամքը»․ Կարեն Սիմոնյան
43
Այսօր, 14:48

Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյումրիում շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները։
Հերթական կալանավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունը փորձում է իրավական գործընթացների միջոցով սահմանափակել ընդդիմադիր գործունեությունը, լռեցնել քննադատական խոսքը և վախի մթնոլորտ ձևավորել։
Սակայն պետք է հստակ արձանագրել՝ ճնշումներով հնարավոր չէ կասեցնել պայքարը և լռեցնել հասարակության պահանջը։
Այս իրավիճակում մեր պատասխանն ավելի մեծ պատասխանատվությունն է, համախմբվածությունն ու հետևողականությունը։
Ոչ մի ճնշում չպետք է կոտրի մեր կամքը։
Մենք պետք է լինենք միասնական և վճռական։
Գյումրին չպետք է լռի։ Ընդդիմությունը չպետք է կոտրվի»։

Աղբյուրը`   Կարեն Սիմոնյան