Ուրբաթ, 14 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Ընդդիմության կողմից իշխանության վրա ճնշում չկա»․ Ոսկան Սարգսյան

«Ընդդիմության կողմից իշխանության վրա ճնշում չկա»․ Ոսկան Սարգսյան
55
Այսօր, 14:12

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ազգային ժողովում կատարվողը տեսնելով՝ նույնիսկ հիմարները կհասկանան, թե Նիկոլ Փաշինյանի ասած՝ որքան արագությամբ ենք գլորվում անդունդը։ ՔՊ-ական իշխանությունը կատարյալ ձախողակ է Հայաստանի առաջ ծառացած հիմնախնդիրները լուծելու, երկրի համար առաջաընթաց ապահովելու գործում, սակայն կատարյալ հաջողված է հիմնահարցերից շեղելու, կեղծ օրակարգերով հանրությանը մոլորեցնելու գործում։ Դա արեց նախորդ գումարման ԱԺ-ում, ինչն էլ հիմա անում է այս խորհրդարանում։ Ընդդիմության կողմից փողոցային պայքար, իշխանության վրա ճնշում չկա, ինչը ՔՊ-ին թույլ է տալիս մուննաթ գալ ԱԺ ընդդիմության վրա»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան