Երեքշաբթի, 29 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի

Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի
153
Այսօր, 00:12

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է նահանգապետ Մոհամմադ Աշուրին։

«Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի»,- նահանգապետի խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։