«Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը հանել են, հետո էլ պահանջներ են դնում»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 353 Երեքշաբթի, 29 ապրիլի, 2025 թ., 02:15 «Չեմ կարծում, որ հիմա իրատեսական է Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու մասին խոսել, բայց անվտանգային երաշխիքները նշանակում են՝ ՄԱԿ-ի ռեզոլուցիա, ներկայացուցիչներ, որոշակի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով, միջազգային դիտորդական առաքելությամբ։ Ես սա եմ տեսնում»,- այս մասին «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Հայաստանն ի՞նչ է արել։ Դուք պատկերացրեք՝ ռուսական զորքն այնտեղ կանգնած, 2000 հոգի, անվտանգություն են ապահովում և վատ չէին անում իրենց ֆունկցիաները․․․ Եվ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա և ասում է՝ ընդունում եմ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ Ռուսները չեն բանակցում, տեղակ էլ չի պահում։ Հասկանո՞ւմ եք, դուք լուրջ մտածում եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվե՞լ։ Այդպես չի լինում միջազգային հարաբերություններում։ Ըստ էության, իրենք դրանով Ռուսաստանին, որպես միջնորդի, աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ էս դուք, էն՝ Ղարաբաղը, Ադրբեջանը, գնացե՛ք իրար հետ բանակցեք․․․ Ադրբեջանն ասում է՝ բայց դու միջնորդ ես մեր ու Հայաստանի միջև։ Կարո՞ղ է, Ղարաբաղը հիմա դուք եք ներկայացնում։ Բայց հիմա Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը հանել են, հետո էլ պահանջում են, ասում՝ ինչու սա չես արել, նա չես արել։ Այդ կարգի սխալները, ուղղակի, այն սխալներն են, որոնց համար չափազանց թանկ գին են տալիս»,- հավելեց երկրորդ նախագահը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
