Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. բացահայտում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խաղող մթերողների բունտը կանխելու, փողոցները փակելու աղմուկից խուսափելու համար ՀՀ Կառավարությունը կոնյակի սպիրտ է գնել կոնկրետ գործարանից՝ պարտադրելով նրան քաղաքացիներից խաղող մթերել: Բայց երբ գնված կոնյակի սպիրտը Կառավարությունը վաճառել է, 3.7 մլն դրամ տուժել է:
Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից պաշտոնապես տեղեկացանք, որ 2023 թվականին խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու և լրացուցիչ ծավալով խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռք է բերվել շուրջ 693.0 հազար լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտ՝ պայմանով, որ օտարող կազմակերպությունը պետք է իրականացնի համարժեք ծավալով խաղողի մթերումներ։
Զարմանալի զուգադիպությամբ ՀՀ Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ին N1520-L որոշմամբ՝ «խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները հաստատելու մասին» ծրագրից Արարատի և Արմավիրի մարզերի խաղող մթերողներից օգտվել է միայն «ՄԱՊ» ընկերությունը: Այս ընկերության սեփականատերը, հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր («Օրինաց երկիր» կուսակցությունից, հետո՝ ՀՀԿ-ական դարձած) Ալեքսանդր Պետրոսյանն է, տնօրենը՝ վերջինիս որդին՝ Մակար Պետրոսյանը:
Էկոնոմիկայի նախարարության կողմից մեզ տրված պատասխանում նշված է, որ «2023 թվականի սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին «ՄԱՊ» ՓԲԸ-ից ձեռք է բերվել 1 մլրդ 442 մլն 807 հազար դրամ արժողությամբ 692 հազար լիտր 100% սպիրտի հաշվարկով հայկական կոնյակի սպիրտ, իսկ «ՄԱՊ» ՓԲԸ-ն ցանկում ներառված խաղողագործներից մթերել է շուրջ 7620 տոննա խաղող»: Գործադիրի որոշմամբ Կառավարության անունից, հանդես է եկել ադամանդագործությունը խթանելու համար ստեղծված «Հայ-Ալմաստ» ՓԲԸ՝ գնելով և հետագայում նաև վաճառելով կոնյակի սպիրտ:
Գործարքը, որն իր տրամաբանությամբ պիտի սոցիալ-տնտեսական կայունություն բերեր 2 մարզերում, վերածվեց տնտեսական անարդյունավետության դասական օրինակներից մեկի։ Կառավարության գնած սպիրտը հետագայում վերավաճառվել է, որի արդյունքում պետությունը ոչ միայն շահույթ չի ստացել, այլև գրանցել է ֆինանսական կորուստ։
Իսկ ինչպես է եղել վաճառքը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Ժողովուրդ» օրաթերթին տրված պատասխանում կարդում ենք, որ «օտարումը տեղի է ունեցել 4 խմբաքանակով՝ «Բագրատ գրուպ»-ին և ՄԱՊ-ին: Կոնյակի սպիրտի 200 հազար լիտրը օտարվել է 1980 դրամով, իսկ 492 հազար 990 լիտրը՝ 2095 դրամով»: «Հայ-Ալմաստ ՓԲԸ-ի և գնորդ կազմակերպությունների միջև կնքված օտարման պայմանագրերով սահմանված ժամանակացույցով օտարված կոնյակի սպիրտների արժեքները փոխանցվում են «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին, իսկ վերջինս, բյուջետային վարկի մարման ժամանակացույցի համաձայն, պետք է իրականացնի բյուջետային վարկի մարումը»: Նախարարությունն այդպես էլ չի պարզաբանել, թե որքան գումար, երբ է մուտք եղել պետբյուջե:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը 1 մլրդ 442 մլն 807 հազար դրամ արժողությամբ 692 հազար լիտր 100% կոնյակի սպիրտ է գնել, որը վաճառել է 1 մլրդ 72 մլն 344 հազար դրամով, որի արդյունքում պետությունը տուժել է 3 մլն 704 հազար 622 ՀՀ դրամ:
Անարդյունավետ կառավարման ևս մեկ օրինակ. սոցիալական բունտը կանխելու համար հպարտ հարկատուների վճարած հարկերը փոշիանում են»։

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն ՀՀ
133Երեկ, 12:51
Բյուջետային քննարկումները շարունակվում են (տեսանյութ)
71Երեկ, 10:00
«Առաջիկայում մեզ ակտիվ աշխատանք է սպասվում ԵԱՏՄ-ում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13108.06.2026, 11:30
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»
28105.06.2026, 09:00
«Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
33704.06.2026, 23:42
«Աղքատ ընտանիքները 0 դրամ են վաճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար». Նարեկ Կարապետյան
28904.06.2026, 23:30
«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով». Բորիս Տիտով
33704.06.2026, 01:12
«Սա պարզապես տնտեսական անկում չէ, սա գիտակցված ինքնասպանություն է»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
24204.06.2026, 00:36