Արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագիրը 2 ամսով երկարաձգվեց

Կառավարությունը 2 ամսով երկարաձգեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը։ Նախագիծը ներառված էր Կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն ապրիլի 10-ին ընդունել էր որոշում, որով հաստատվել էին ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրման կարգը:
Որոշմամբ շահառուներ են դիտարկվել բռնի տեղահանված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 63 և ավելի տարեկան կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք և մինչև 18 տարեկան երեխաները:
Կառավարությունը որոշեց՝ ելնելով այն հանգամանքից, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ, աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը:

«Անկախության ձեռքբերումից շատ ավելի բարդ է դրա պահպանումն ու պաշտպանությունը»․ Տիգրան Աբրահամյան
1117:30
«Հրապարակը լցնելու նպատակով «էստի համեցեք» է անում»․ Գագիկ Համբարյան
4317:00
«Ըստ քաղաքացիների՝ օրերս թրքալեզու տղամարդիկ էին այցելել, նայում էին եղեգներին»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
4816:30
«Հերիք է ժողովրդին խաբեք չեղած խաղաղությամբ». Ոսկան Սարգսյան
5516:12
«Նիկոլյան Հայաստանի մեծահարուստ մուրացկանների խրախճանքը՝ «ժանտախտի» ժամանակ»․ Աննա Կոստանյան
5915:54
«Մարդիկ լացելով զանգել են ինձ»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
7914:42
Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 1,6 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել (տեսանյութ)
16614:30
«Երեխաները պետք է ճանաչեն մեր հերոսներին»․ Կարեն Հովհաննիսյան (տեսանյութ)
7614:24