«Հանրապետությունը» շանտաժի է գնացել․ «Հրապարակ»
![]() 198 Այսօր, 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ ««Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքից հետո «Հանրապետություն» և «Քաղպայմանագիր» կուսակցությունների միջև «բազառ» է սկսվել: ՔՊ-ում հասկանում են, որ եթե թաղապետը չազատվի պաշտոնից՝ տեսախցիկի առաջ խմբակային ծեծին մասնակցելուց հետո, ապա դա իրենց չի ներելու վրդովված հանրությունը: Սակայն, մյուս կողմից, Արամ Զավենիչի կուսակիցները «պատվի հարց» են համարում իրենց կուսակցի պաշտոնավարման հարցը եւ շատ արմատական են տրամադրված: Հենց դեպքի օրը «Հանրապետության» կուսակցական ակտիվը մի քանի ժամ քննարկել է կատարվածը և որոշել, որ «իրեն հարգող ցանկացած տղամարդ սադրանքներին այդպես պետք է պատասխաներ», ուստի կոալիցիոն գործընկերներին բաց տեքստով շանտաժ են արել, որ եթե նման որոշում կայացվի, և իրենց թաղապետին պատժեն՝ գործից ազատեն, ապա Երեւանի ավագանիում իշխանության կոալիցիան կքանդվի, և ՔՊ-ն կկորցնի նաև Երևանը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն Երևանում իշխանություն ունի՝ բացառապես շնորհիվ «Հանրապետության» և Դոգի, որոնց տված ձայների շնորհիվ է Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձել: Թերևս, նաև այս «բազառներից» հետո է քաղաքական որոշում ընդունվել, որ հանրային զայրույթը գոնե մեղմելու համար քրեական հետապնդում սկսվի՝ մեղմ հոդվածով: Եվ տեղեկացրին, որ 2 քրեական վարույթ է հարուցվել․ մեկը՝ նախորդ օրը կազմակերպված ակցիայի հետ կապված, որի ժամանակ թաղապետի լուսանկարի վրա յոգուրտ էին լցնում Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը: Մյուսը՝ մի խումբ անձանց կողմից խմբակային ներգործության հոդվածով, որով անցնում է նաև թաղապետը: Որոշ ժամանակ իբրև թե կքննեն այս գործերը, ապա կառաջարկեն՝ երկուսն էլ կարճել, և թաղապետն էլ կշարունակի պաշտոնավարել»: |
«Նիկոլը դավաճան է»․ քաղաքացի (տեսանյութ)
7619:24«Զավեշտն այն է, որ ոսկորների հետ նաև շորերի մնացորդներ են երևում»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
23919:06«Պատրանքներ չունենք․ հենց դատավճիռը լինի, դատախազությունը կբողոքարկի»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
5919:00«Երկու անգամ ընտրել եմ Փաշինյանին, շատ մեծ սխալ եմ արել»․ ակցիայի մասնակից (տեսանյութ)
9718:48«2018-ից առաջ նման դեպքը չէր ներվի»․ Սոֆյա Հովսեփյան
10818:42«Գործարարները ստիպված են գնում Աննայի հետ ժամադրության»․ Նաիրի Հոխիկյան
12918:24«Դատաբժշկի այցը ԲԿ չի կազմակերպվել»․ Վահե Եփրիկյան
9818:12««Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ»․ Ռուբեն Մելիքյան
12818:00