«ՔՊ-ից 25 հոգի էլ միանա իմպիչմենթին, ես չեմ միանա»․ Գեղամ Նազարյան
![]() 167 Երեկ, 19:30 «Նախաձեռնությունը գալիս է Էդգար Ղազարյանից։ Էդգար Ղազարյանն անլուրջ մարդ է, ես անլուրջ գործողությունների չեմ մասնակցում»,- «Եվրոմեդիա»-ի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դեմ սկսված իմպիչմենթի գործընթացին մասնակցելու վերաբերյալ հարցին։ Դիտարկմանը, որ պատգամավորները ևս մասնակցում են իմպիչմենթի գործընթացին, հայտնի է, որ «Հայաստան» խմբակցությունը 28 ձայն արդեն պատրաստ է տրամադրել, «Պատիվ ունեմ»-ը ևս պատրաստ է միանալ, Նազարյանն արձագանքել է․ «Ինձ մի՛ դիմեք, «Հայաստան» խմբակցությանը, «Պատիվ ունեմ»-ին դիմեք, դուք ինձ եք դիմում՝ որպես անձ, անհատ, անկախ պատգամավոր, ես ասում եմ՝ ես հայ ժողովրդին ու Հայաստանն էնքան շատ եմ սիրում, որ Էդգար Ղազարյանի նմանների հետ․․․ Եթե նույնիսկ նա ասեր՝ արի՛ գնանք Սևանի ափին 100 ծառ տնկենք, ես չէի գնա, որովհետև այդ ծառերը չէին լինելու, լինելու էին փուշ ու տատասկ։ Նա իմ ու իմ որդու մասին արտահայտվել է էնքան հիմար ձևով, որ ես իր նախաձեռնությանը չեմ ուզում մասնակցել»։ Անդրադառնալով ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ է գործընթաց սկսվել, դրա՞ համար եք այդպես արտահայտվում, Նազարյանն ասել է․ «Էդգար Ղազարյանը և նրա հետևում կանգնածները կարո՞ղ են ասել՝ ՔՊ-ից քանի հոգի են մասնակցելու այդ գործընթացին։ Եթե նույնիսկ ՔՊ-ից 25 հոգի միանա, ես էլի չեմ միանա, որովհետև Էդգար Ղազարյանն է նախաձեռնողը»։ |
«Հաճախ ժողովրդավարության մասին խոսում են բռնապետները»․ Արմեն Մարտիրոսյան
16002:12«Երկիրը մի տար նորանոր փորձությունների»․ Արմինե Օհանյան
18401:36«Ստացվում է՝ «եկել ենք ասենք, որ մեզ վրա հույս չդնեք»»․ Վահան Բաբայան
21101:12«Այսօրվա անպաշտպան Հայաստանը Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքն է»․ Անահիտ Բախշյան
12900:48«Ինքդ ես կապիկ»․ Գեղամ Մանուկյանը՝ Գառնիկ Իսագուլյանին (տեսանյութ)
27600:30«Մենք անցել ենք խաղի 89 րոպեն, մնացել է 1 րոպեն»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
19100:12«Վստահ եմ՝ ՀՀ երկրորդ նախագահը նկատի ուներ գործող իշխանությանը, ոչ թե ՀՀ բնակչությանը»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
242Երեկ, 23:00«Այս հայտարարությունը հետևյալի մասին է՝ «միսը, կրակը՝ ձեզնից, ուտելը՝ մեզնից»․ Միհրան Հակոբյան
168Երեկ, 22:54