Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նիկոլ Փաշինյանը գալիս է Վանաձոր․ պարեկները աղմուկ-աղաղակ են բարձրացրել»․ Վահե Դոխոյան

«Նիկոլ Փաշինյանը գալիս է Վանաձոր․ պարեկները աղմուկ-աղաղակ են բարձրացրել»․ Վահե Դոխոյան
174
Այսօր, 12:00

Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը այսօր գալիս է Վանաձոր։ Հեչ էլ, թե չի գալիս, բայց էտ ինչ աղմուկ ու աղաղակ են բարձրարցրել պարեկները։ Հարակից շենքերի բնակիչները սարսափած նայում էին։ Էրեխեքիս դպրոց էի տանում, 6-րդ դպրոցի մոտ կայանեցի, որ էրեխեքս իջնեն մեքենայից, 7-8 պարեկի մեքնեա աղմուկով հրահանգում են, թե մեքենադ հանի, ասում եմ հա մեկ վարկյան էրեխեքս իջնեն մեքենայից ու շարժվում եմ։
Պարեկներցից մեկին հարցնում եմ, ասում եմ՝ Նիկոլն ա՞ գալիս, ասումա՝ հա, ասում եմ՝ բա էնպես աղմուկ եք հանել, էնպիսի օպերացիա եք իրականացնում, ինձ թվաց ռումբա տեղադրված, այ ձեր տունը շինվի, պարեկներից մեկը ասեց.
-ապեր, ռումբա բա ինչա, քշի, մեզ էլ չի հաճելի։
Վեջերս լսած ամենաազնիվ խոսքն էր։
Ռումբա, բա ինչա....»։

Աղբյուրը`   Վահե Դոխոյան