Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Իրանում ֆանատիկներ կամ խելագարներ չեն, որ միջուկային հարված հասցնեն Իսրայելին»․ Հակոբ Բադալյան

«Իրանում ֆանատիկներ կամ խելագարներ չեն, որ միջուկային հարված հասցնեն Իսրայելին»․ Հակոբ Բադալյան
260
Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ., 21:30

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի միջուկային զենքից Իսրայելի վախն ըստ իս այն չէ, որ Իրանը կհարվածի և կվերացնի Իսրայել պետությունը: Իրանի համար Իսրայել պետությունը նույնիսկ կարևոր «ցեմենտ» է ներքին հասարակարգը պահելու համար:
Ավելին, Իրանում ֆանատիկներ կամ խելագարներ չեն, որ միջուկային հարված հասցնեն Իսրայելին, եթե իհարկե Իսրայելը չանի այնպիսի գործողություն, որն Իրանին չթողնի այլ ելք:
Իրանի համար միջուկային զենքը պարզապես ծանրակշիռ աշխարհաքաղաքական գործոն և անվտանգության երաշխիք է:
Իսրայելի տագնապն այն է, որ միջուկային Իրանը այլևս նշանակելու է բացարձակապես այլ ուժային բալանսով Մերձավոր Արևելք, ինչը հղի է ԱՄՆ համար Իսրայելի որոշակի «բացառիկությունը» կորցնելու տագնապով:
Այ դա իսկապես լրջագույն ռիսկ է Իսրայելում ներկայումս դոմինանտ քաղաքական ուժերի համար, որոնք այդ պարագայում կարող են զգալիորեն կորցնել ամերիկյան «ոսկեբեր գետակի» շահագործման ներուժը»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան