«ՔՊ-ական պատգամավորներ կան, որոնք ևս հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է ՀՀ-ի համար»․ Արթուր Վանեցյան
![]() 441 Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ., 21:36 «Հայաստանում այսօր դասական ներքաղաքական իրավիճակ չէ, ՀՀ բոլոր հայրենասեր, հայկական շահն առաջ մղող ընդդիմադիր ուժերը պետք է հասկանան՝ իրականում ազատագրական պայքարի մեջ ենք, և բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք մեր հայրենիքը ներքին թշնամուց ազատագրելու համար»,- այս մասին 168TV-ի եթերում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությունն անելիք ունի՝ խոսել հանրության հետ, բացատրել՝ ինչ է կատարվում, գեներացնել տարբեր պրոցեսներ՝ սկսած փողոցային պայքարից, մինչև իրավական հնարավորություններ՝ այս իշխանություններից ազատվելու համար։ Անդրադառնալով դիտարմանը, որ ընդդիմության ոչ մի քայլը Հայաստանը «ներքին թշնամուց չի ազատում», նշել է, որ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը ցանկացած քայլի դիմում են, որ իշխանությունը պահեն, և ընդդիմության քայլերը պետք է միտված լինեն նրանց իշխանազրկելուն, բայց դրա համար անհրաժեշտ է հանրային մեծ աջակցություն։ «Այս իշխանությունները հասկանում են, որ իրենց իշխանությունից հետո որևէ շանս չունեն մեր երկրում ապրելու․․․ Վստահեցնում եմ, որ նաև ՔՊ-ի շարքերում կան պատգամավորներ, որոնք ևս հասկանում են, որ Նիկոլ Փաշինյան վարչապետը չարիք է և լրջագույն սպառնալիք ՀՀ-ի գոյության համար»։ Հարցին՝ ինչու են Նիկոլ Փաշինյանից վախենում, հո գայլ չէ՞, Վանեցյանն արձագանքել է․ «Ավելի բեթար է։ Վախենում են»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
