Շաբաթ, 03 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Տավուշում բնակվող 561 արցախցի ընտանիքներից 3-ն է ապահովվել բնակարանով»․ Ոսկան Սարգսյան

«Տավուշում բնակվող 561 արցախցի ընտանիքներից 3-ն է ապահովվել բնակարանով»․ Ոսկան Սարգսյան
192
Երեկ, 20:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշում ներկայումս բնակվող 561 ընտանիքներից 3-ն ապահովվել է բնակարանով
Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2023 թվականի աշնանը Արցախից բռնագաղթածներից Տավուշի մարզում բնակություն է հաստատել 2970 անձ (780ընտանիք): Նրանց մի մասը հեռացել է Տավուշից։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ ապրիլի 25-ի դրությամբ Տավուշի մարզում Արցախից բռնագաղթած քանի՞ անձ է բնակվում, Արցախից բռնագաղթած քանի՞ ընտանիք է բնակարանային ապահովման պետական ծրագրով ապահովվել բնակարանով։ Մարզպետարանից պատասխանել են․ «2025 թվականի ապրիլի 25-ի դրությամբ Տավուշի մարզում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 561 ընտանիք և 1947 անձ, իսկ բնակարանային ապահովման պետական ծրագրով մարզում 3 ընտանիք ապահովվել է բնակարանով»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան