Շաբաթ, 03 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ավինյանը սպասում է WhatsApp-ի հաղորդագրությանը»․ Գևորգ Ստեփանյան

«Ավինյանը սպասում է WhatsApp-ի հաղորդագրությանը»․ Գևորգ Ստեփանյան
112
Երեկ, 22:30

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կուլմինացիան՝ երկուշաբթի գործակարգավարականի ժամանակ…
Քաղաքի վարչական շրջաններից մեկում տեղի ունեցած խայտառակ միջադեպից անցել է երկու օր, ու դեռ համարժեք գնահատական չի տրվել «քաղաքապետի» կողմից։
Ինչու, որովհետև չունենալով լեգետիմություն ու միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորություն, սպասում են WhatsApp-ի հաղորդագրությանը։
Միջադեպից անմիջապես հետո պետք էր անհապաղ ու առանց վարանելու կայացվեր միակ ճիշտ որոշումը, բայց քանի որ թելից է կախված Ավինյանի՝ աթոռին մնալն ու կոալիցիոն «ուժը» հասկացրեց, որ չփորձեն հրաժարականի հարց դնել, ուստի կա քար լռություն:
Արամ Զավենի Սարգսյանի «բոյ» տալը, թերևս, օգուտ չի տա, քանի որ SMS ուղարկողը ստիպված կկայացնի որոշում, որովհետև վախենում է, որ կուժն ու կուլան, միևնույն է, իր գլխին է ջարդվելու: Թեև արդեն ջարդվել է և ցածր ռեյտինգը ավելի է ցածրացել:
Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի տա քաղաքը իր բնորոշմամբ «ռուսամետներին»։ Դա մառազմ է:
Մեկդ հուշեք իրեն, որ քաղաքի իշխանությունը որևե ուժին տալը միայն ու միայն երևանցիների որոշումով է լինելու ու վերջ։
Պետք են արտահերթ ընտրություններ: Քաղաքացին կորոշի Երևանի ապագա իշխանութունը»։

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան