Շաբաթ, 03 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Երևանի «քաղաքապետի» աթոռը՝ առևտրի միակ միջոց»․ Գևորգ Ստեփանյան

«Երևանի «քաղաքապետի» աթոռը՝ առևտրի միակ միջոց»․ Գևորգ Ստեփանյան
180
Երեկ, 20:42

Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի «քաղաքապետի» աթոռը՝ առևտրի միակ միջոց։
ՔՊ-ն ու Ավինյան Տիգրանը ամբողջ «աստղաբույլով» գերի են Հանրապետություն կուսակցության ձեռքերում։
Մայրաքաղաքի կառավարումը ձախողած կոալիցիայի «տունը» կռիվ է ընկել, Ավինյանին քաղաքապետ դարձրած հանրապետությունը մատ է թափ տալիս ու զգուշացնում, չփորձե՛ս մեր «կադրին»՝ թաղապետին մոտենալ ու մտքովդ չանցնի աշխատանքից ազատել։
Ասե՛լ եք՝ քվերակե՛ք, դարձրեք քաղաքապետ, հիմա մենք ենք ասում, խելոք նստե՛ք տեղներդ։
Աչքներդ փակե՛ք մեր «կադրերի» պահվածքի վրա, թաղապետարանի շենքում մի քանի օր ու հանրությունը կմոռանա։
Հակառակ պարագայում «առևտուրը» չեղյալ կանենք ու Երևան քաղաքում կառավարման «խոր» ճգնաժամը մեկ ակընթարթում կլուծվի, կլինեն նոր ընտրություններ։
ՔՊ-ի վախերը տեղի են տվել ու հնազանդ «հարսի» պես ենթարկվել են, որ հանկարծ սաբոտաժ տեղի չունենա։
Ոչ լեգետիմ ու 9% քվե ստանալու արդյունքը, ոնց ուզում են հետդ վարվում են։
Միակ լուծումը՝ սրանցից Երևանը ազատելու, դա նոր ընտրություններն են ու վերջ»։

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան