«Ստեղծված իրավիճակում կհամաձայնեի՞ք լինել վարչապետի թեկնածու»․ հարց՝ Արթուր Վանեցյանին
![]() 323 Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ., 22:00 «ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ պատրաստ է միանալ իմպիչմենթի գործընթացին, բայց իմ կարծիքով՝ պետք է ոչ թե հայտարարեր, որ պատրաստ է երկրում իշխանափոխությանը և Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման պրոցեսին միանալ, այլ պետք է առաջադրեր վարչապետի թեկնածու՝ լինելով խորհրդարանի երկրորդ մեծ ուժը»,- 168TV-ի եթերում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակում ինքը կհամաձայներ լինել վարչապետի թեկնածու, թեկուզ անցումային կառավարության ձևավորման համար, Վանեցյանը հստակ չի պատասխանել՝ նշելով․ «Պետք է հաշվարկենք, հասկանանք՝ ինչ անենք, որպեսզի հասնենք հաջողության իմպիչմենթի գործընթացում․․․ Թե ով կլինի վարչապետի թեկնածու, պետք է որոշեն խորհրդարանական ուժերը․ պետք է ներկայացնեն միասնական վարչապետի թեկնածու․․․ Եթե ինձ առաջարկեն, այդ ժամանակ կխոսենք․ երբ այդպիսի որոշում լինի, կքննարկենք»։ Վանեցյանը հավելել է, որ պատգամավորները պետք է օգտվեն իմպիչմենթի գործիքից և սահմանադրական ճանապարհով հեռացնեն Նիկոլ Փաշինյանին․ «Վստահ եմ, որ երկու խմբակցության պատգամավորներն էլ չեն կարող դեմ լինել մի պրոցեսի, որի անունն է՝ «անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
