«Հարձակվում են ՀՀ-ի վրա, լռում եք. ձեզ կաշառե՞լ են»․ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ՀԱՊԿ-ին
![]() 713 Շաբաթ, 03 մայիսի, 2025 թ., 22:18 Հայաստանը որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ պետք է բողոք ներկայացնի կազմակերպության ղեկավարությանը՝ պահանջելով կատարել հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթները և Ադրբեջանի օկուպացիոն ուժերին դուրս շպրտի ՀՀ տարածքից: «Եվրոմեդիա24»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ (1992-95թթ.), պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար (1993թ.), գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը 2021 թ. մայիսին և 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով օկուպացրել է ՀՀ ավելի քան 200 քառ. կմ տարածք: «ՀԱՊԿ-ը երբեք Հայաստանի նկատմամբ իր պարտավորություննեը չի կատարել, երբե՛ք»,-ընդգծել է Տեր-Գրիգորյանցը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Խորհրդային բանակի անվանի վետերանը նշել է, որ Հայաստանը պետք է բարձրացնի ՀԱՊԿ-ի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցը իր ֆունկցիոնալ պարտականությունները չկատարելու համար, սակայն պետք չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից: «Երկրորդ հերթին ՀԱՊԿ-ը պետք է բողոքի նոտա ներկայացնի Ադրբեջանին և անհրաժեշտության դեպքում զորք մտցնի ադրբեջանական օկուպացիոն ուժերը Հայաստանի տարածքից դուրս շպրտելու համար»,- ասել է գեներալ-լեյտենանտը և դիմելով ՀԱՊԿ-ի ղեկավարությանը՝ նշել․ «Հարձակվում են Հայաստանի վրա, դուք լռում եք. ձեզ կաշառե՞լ են, ինչ է»։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
