Ջրահեղձ եղածն Իրանի քաղաքացի է, նրա մարմինը դեռ փնտրում են

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, քրեական վարույթ է նախաձեռնվել ապրիլի 26-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով, երբ Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից ՆԳՆ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներ՝ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ս-ն և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Նորայր Թ-ն ջրամբարից դուրս էին բերել Երևանում հաշվառված 47-ամյա Սյուզաննա Կ-ին, իսկ նրա հետ գտնվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Ալիռեզա Ջավադ Շ-ին ոստիկանները չէին կարողացել փրկել. ջուրը քշել-տարել էր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով որոշ հանգամանքներ են պարզվել առեղծվածային դեպքից։
Ըստ տեղեկությունների, այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Սյուզաննա Կ-ն իր ընկերոջ՝ դեռևս որոնվող Ալիռեզա Ջավադ Շ-ի հետ նոր Խարբերդի 19 հասցեից գինովցած վիճակում դուրս են եկել զբոսնելու, ապա հասնելով Արցախի 5-րդ փողոցի «Արտաշատի» ջրամբարի մոտ՝ ընկել են ջրամբարը, որտեղ արդեն նրանց օգնության են հասել ոստիկաններ Սարգիս Ս-ն և Նորայր Թ-ն, կնոջը կարողացել են դուրս բոլոր ջրից, իսկ տղամարդուն՝ ոչ։ Այնուհետև օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սյուզաննա Կ-ն և Ալիռեզա Ջավադ Շ-ն գտնվելիս են եղել Արարատի մարզի Այնթապ գյուղում գործող «Ինեսա» սուպերմարկետի մոտ, որտեղ կանգնեցրել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ վարորդի հետ եղել է նաև մեկ այլ անձ, ապա նստել են այդ «Opel»-ը և ուղևորվել կենտրոնական փողոց, սակայն «Opel»-ի վարորդը երթուղին փոխել է և շարժվել են դեպի Արցախի 5-րդ փողոցի հարևանությամբ գտնվող «Արտաշատի» ջրամբարի ուղղությամբ, որտեղ էլ նրանց միջև ինչ-որ ընդհարում է տեղի ունեցել, որից հետո «Opel»-ի վարորդն ու ուղևորը դեպքի վայրից դիմել են փախուստի։
Քրեական ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Լ. Գ-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ 25-ամյա Մ. Գ-ն, ովքեր, երբ հասել են «Արտաշատի» ջրամբարի մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ Մ. Գ-ն հրել է Ալիռեզա Ջավադ Շ-ին և նետել ջրատարը, ինչի հետևանքով էլ ջրատարը նրան քշել-տարել է: Քրեական ոստիկաններին հաջողվել է Լ. և Մ. Գ-երին հայտնաբերել և այլ անձի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Մ. Գ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Փրկարարները մինչ այժմ շարունակում են որոնողական աշխատանքները՝ Ալիռեզա Ջավադ Շ-ի մարմինը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով Լ. և Մ. Գ-երը հարազատ եղբայրներ են, իսկ Լ. Գ-ն ազատ է արձակվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Սմբատաբերդի ճանապարհին Բելառուսի քաղաքացիներին տեղափոխող «ՈւԱԶ»-ն ընկել է ձորը
163Երեկ, 21:36
Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում․ կան զոհեր (տեսանյութ)
445Երեկ, 13:48
Արարատի գյուղերից մեկում 2 տարեկան աղջիկն ընկել է թոնիրը
213Երեկ, 11:42
ԱՄՆ-ում F-16 կործանիչ է կործանվել
609Երեկ, 00:54
Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է գտնվել
23317.09.2026, 19:12
Կիևյան կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել
21117.09.2026, 18:54
Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
21817.09.2026, 14:36
Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
23417.09.2026, 10:42