Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Մանրամասներ` Արմեն Դանիելյանի ձերբակալությունից

Մանրամասներ` Արմեն Դանիելյանի ձերբակալությունից
124
Այսօր, 16:06

«ԱրմԼուր»-ի՝ ՍԱՏՄ-ի աղբյուրները տեղեկացրել են, որ Արմեն Դանիելյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է երկու պատճառով՝ նախ նա նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա ՍԱՏՄ աշխատակիցների պարգևավճարներն է յուրացրել, և բացի դրանից, մեկ տարվա 30 տոննա բենզինի կտրոնները նախ բաժանել է ըստ կարիքի, ապա հավաքել ու վաճառել:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։