Երեքշաբթի, 06 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Երեխայի 2 տարին մայիսի 9-ին նոր կլրանա». հարևանները` երեխայի անհետացման դեպքի մասին

«Երեխայի 2 տարին մայիսի 9-ին նոր կլրանա». հարևանները` երեխայի անհետացման դեպքի մասին
414
Երեկ, 18:36

«Կասկած կա՝ գետն է ընկել, կասկած կա՝ գողացել, տարել են: Ոչ մի հստակ տվյալ չկա, այդ մի քանի րոպեում երեխան դեպի գյուղ է գնացել, թե դեպի գետ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում մանրամասներ են պատմում անհետ կորած 2 տարեկան երեխայի հարևանները:
Ամբողջ գյուղն է կանգնած, որոնում են, փրկարարները սառը ջրում 24 ժամ է՝ փնտրում են, ասում են նրանք:
Հարևանուհի կինն էլ պատմում է, որ վերջինն իր հետ է երեխան եղել, մտել է իր տուն, կոնֆետ է վերցրել, հետո ճանապարհել է երեխաներին իրենց տուն: «15-20 րոպե հետո հայրը եկել է, թե՝ Տիգրանը ձեր տա՞նն է»,- պատմում է վշտացած կինը:
Ըստ մեկ այլ հարևանի՝ գետը հեռու է, երեխան գետ չէր հասնի, «բայց տան մոտով առու է գնում, գուցե առուն է ընկել, առուն է տարել գետը»: Ըստ նրա՝ ինքը հույսեր ունի, որ երեխան ողջ կգտնվի, նա մայիսի 9-ին կդառնա 2 տարեկան:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Երեխայի 2 տարին մայիսի 9-ին նոր կլրանա». հարևանները` երեխայի անհետացման դեպքի մասին