«Չոր ծառերի շրջապատում գյուղատնտեսներ չեն կրթում». Քրիստինա Վարդանյան

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Գործի բերումով Ագրարային համալսարանում էի, բնականաբար, հարակից այգուն նայեցի։ Վաղուց այսքան չոր ծառ փոքրիկ պուրակում չէի հանդիպել։ Այս ԲՈՒՀ-ի Ագրարային ֆակուլտետի դեկանը, անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտները՝ «Կանաչապատում և …» ՀՈԱԿ-ի փորձագետներն են և գլխավոր դենդրոլոգը։ Դուք կվստահե՞ք Ձեր ծնողի կյանքը մորգում վիրահատող բժիշկին։ Իսկ Երևանը վստահել եք։ Սա վերաբերմունք է մասնագիտությանը և ոլորտին, որին ծառայում ես։ Չոր ծառերի շրջապատում գյուղատնտեսներ չեն կրթում, աչքը սխալին սովորում է։ Կարելի էր չոր ծառերի հատման և գրագետ էտի սեմինարներ կազմակերպել, ուսումնական բազմաթիվ նյութեր պատրաստել և այգում ծրագրեր անել ուսանողների ներգրավմամբ… Մ՞իթե բարդ էր ձմռան ընթացքում կարգի բերել տարածքը, չէ որ 2020-ից ի վեր գլխավոր դենդրոլոգն ու փորձագետները այս կրթօջախից են։ Հրավիրում եմ մեր կողմից բարեկարգված Բժշկական համալսարանի, համալսարանական հիվանդանոցների, հանրակացարանի տարածքներ՝ օբյեկտիվ գնահատելու համար… Մեր համար սկզբունքային էր, որ բժիշկը պետք է կրթվի առողջ միջավայրում և հասկանա անառողջի տարբերությունը։ Կարևոր է՝ ո՞վ է կրթում, ինչպե՞ս և ի՞նչ միջավայրում…»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
150820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77719.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86518.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94616.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104914.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106813.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124310.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135507.10.2026, 01:06