«Շանտաժն աշխատեց․ որոշեցին, որ աթոռն ու թալանի իրավունքն ավելի կարևոր են»․ Անդրանիկ Թևանյան
![]() 343 Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ., 16:00 «Պաշտոնանկություն չկա, իսկ մեղադրանք են առաջադրում նաև նրանց, ովքեր ծեծի են ենթարկվել ու կոռուպցիա են բացահայտել»,- «Հայելի» ակումբում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանի միջադեպին և վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ մեղմ վերաբերմունքին։ «Երևանի քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանի ասածը թաղապետին մոտավորապես այս էր՝ Տիգրան ջան, սիրուն չի։ Այս պատմության ենթատեքստն այն է, որ Երևանի քաղաքային իշխանությունը մազից է կախված․․․ Իրականությունն այն է, որ երեխաների փողերը լափել են, մանկապարտեզի շինարարությունը խայտառակ ձևով են իրականացրել, հետո այդ ամենը կոծկել են բռունցքներով ու դեմագոգիայով»,- ասաց Թևանյանը՝ նշելով, որ Արամ Սարգսյանը շանտաժ է անում Փաշինյանին․ «Արամ Սարգսյանի շանտաժն աշխատեց։ Նա ասում է՝ եթե ես դուրս գամ կոալիցիայից, կա՛մ արտահերթ է լինելու, կա՛մ ընդդիմությունը վերցնելու է իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանի հետ նստել, առևտուր են արել, որոշել են, որ աթոռն ու թալանի իրավունքն ավելի կարևոր են, քան ժողովրդավարությունը»,- նշեց Թևանյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
