«Իշխանություն-ընդդիմություն մեղադրական տիրույթից դուրս այլ գործընթաց չի կատարվում». Հակոբ Բադալյան
![]() 264 Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ., 19:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունն ընդդիմությանը ասում է «ռուսի շպիոն», ընդդիմությունն իշխանությանն ասում է «թուրքի շպիոն», կամ «սորոսի շպիոն»: Զբաղվում են, ուրիշ ի՞նչ անեն: Ինչ կարողանում, այն էլ անում են: Ես վերստին ասում եմ, որ Հայաստանում ամենից ծանրը այն չէ, ինչ կատարվում է իշխանություն-ընդդիմություն տիրույթում, այլ այն, որ դրանից դուրս, ըստ էության, չի կատարվում որևէ առարկայական այլ գործընթաց, որը թույլ կտար խոսել Հայաստանում որակապես նոր միջավայրի ձևավորման ուղղությամբ ռազմավարական հաստատուն աշխատանք: Իհարկե, համաձայն եմ, որ այդ աշխատանքը պահանջում է մի քանի կարևորագույն ռեսուրս՝ ֆինանսական, մտավոր-ստրատեգիական, և կամային: Եթե դրանք կան, առայժմ չեն դրսևորվում այն տեսքով ու ծավալով, որը թույլ կտա համարել, որ ձևավորվոում է քաղաքական նոր մրցակցային իրականություն: Ես սա չեմ ասում որևէ մեկին նախատելու տրամաբանությամբ: Դա իսկապես շատ բարդ և ռազմավարական համբերատարություն ու միտք պահանջող աշխատանք է: Ես արձանագրում եմ պարզապես առկա իրողությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
