Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Արցախահայերը ոչ թե սրանց, այլ ձեզ հավատալով էին վերադարձել Արցախ». Վարազդատ Հարությունյան

«Արցախահայերը ոչ թե սրանց, այլ ձեզ հավատալով էին վերադարձել Արցախ». Վարազդատ Հարությունյան
449
Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ., 17:54

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիտեցի Պուտինի մասին պատմող վերջին վավերագրական ֆիլմը:
Ֆիլմում Վլադիմիր Պուտինը պատասխանում է լրագրողի հարցին, թե բա՝ «արևմտյան արժեհամակարգում առաջին տեղում նյութականն է, մեզ մոտ՝ արժեքները, բարոյականը»:
2023թ. Արցախում հազարամյակներով ապրող հայերի ժառանգները ցեղասպանության ենթարկվեցին կոլեկտիվ արևմուտքի և Ձեր (ու հատկապես՝ Ձեր) աչքի առաջ:
Ընդ որում՝ այդ մարդիկ հույսները դրել էին հատկապես Ձեր վրա. 2020թ. Ձեր խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումն էր դարձել նրանց վերադարձի երաշխիքը: Երևի Ձեր (հարցազրույցում արված) պնդման հետ համաձայն լինելով՝ նրանք Ձեր (ոչ օրինակ՝ Մակրոնի) ահռելի պատկերներով պաստառներն էին պարզում «Տատիկ-պապիկի» հուշարձանի մոտ: Արցախի ԱԺ-ն էր 2022թ. Ուկրայինայից գրավված տարածքները ՌԴ-ին միացնելը ողջունող հայտարարություն անում: Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ էր Ձեզ հավատարիմ: Ցանկը շարունակելի է:
Այո՛, մեր տեղական անբարոյականները լքեցին մեր հայրենակիցներին, բայց արցախահայերը ոչ թե սրանց, այլ՝ Ձեզ հավատալով էին վերադարձել Արցախ:
Էնպես որ, արժեքներից խոսելիս հայերեն սրտաճմլիկ գրառումներ անող Մակրոնից ու մյուսներից տարանջատվելու հատուկ առիթ չեմ տեսնում»: